ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վիճակագրությունը
Տավուշի մարզպետարանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:
Մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը նախորդ բրիֆինգից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածի համար:
Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մտահոգություն հայտնեցին` կապված դաշտերում աշխատող մարդկանց անվտանգության ապահովման հետ:
Արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, եւ սեփական տարածքում աշխատող գյուղացին պետք է երաշխիքներ ունենա, որ գոնե այս ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից չի խախտվի հրադադարի ռեժիմը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի