Չի կարող պատահել. Ոստիկանները չեն իմացել Ալեքսանդր Սարգսյանի զենքն օրինական է, թե ոչ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը հայտնում է՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեին զենքն օրինական է, թե ոչ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, որ այդ փաստը ստուգելու համար էլ Սարգսյանին բերման էին ենթարկել: «Այն, որ մենք տեղեկություն ունեինք, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր կան, դա փաստ է: Այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն էինք տարել, բայց զենքերն օրինական էին և հիմա համապատասխան փորձաքննություն են անցնում»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
Հարցին ի պատասխան, թե արդյոք ստացե՞լ են զանգեր Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու ակնարկով՝ ոստիկանապետն ասաց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»: Նա ընդգծեց, որ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել:
Հունիսի 25-ին ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, նույն օրը նա բաց է թողնվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի