Մի հայտնվեք արեգակի ուղիղ ճառագայթների տակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հունիսի 27-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, կհասնի 40 աստիճանի եւ այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.7C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.5C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.4C

















































