Որքան գումար է մտել ՀՀ բյուջե կոռուպցիոն բացահայտումներից հետո
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» վերլուծական հաղորդման ժամանակ նշել է, թե որքան գումար է ավելացվել ՀՀ բյուջեում կոռուպցիոն բացահայտումներից հետո։
«Ներկա պահին կարելի է խոսել 18 միլիարդ դրամի (շուրջ 35 մլն դոլար) մասին՝ վերականգնված հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում»,- հայտարարել է Մանուկյանը ռադիոկայանի եթերում։
Նա կարծում է, որ պետք է ուշադրությունը սեւեռել ոչ թե գումարի չափի վրա, այլ այն բանի, որ դրանք կարող էին ներդրված լինել տարբեր նախագծերում։ Այդ տեսանկյունից գումարի չափը մի քանի անգամ աճում է, իսկ վերադարձված գումարի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է երկրում շատ խնդիրներ լուծել։

















































