ՌԴ-ն եւ Ադրբեջանը կվերադառնան ազատ ավտոտարանցման մասին համաձայնագրին
Ռուսաստանը եւ Ադրբեջանը կվերադառնան երկու երկրների միջեւ ազատ ավտոմոբիլային տարանցման վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ Պետդումայի տրանսպորտի եւ շինարարության գծով կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը:
«Անցկացված հանդիպումների ընթացքում մենք պայմանավորվեցինք վերադառնալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասին համաձայնագրին եւ լուծել հիմնական խնդիրներից մեկը՝ տարանցումը Ռուսաստանում եւ Ադրբեջանում պետք Է լինի ազատ՝ առանց թույլատրիչ համակարգի»,-ասել Է նա, նշելով, որ այդ թեման քննարկվել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ընթացքում, որը կայացել Է հունիսի 24-ին:
Մոսկվիչովի խոսքով՝ դա թույլ կտա «մի քանի անգամ ավելացնել Իրանից Ադրբեջան եւ Ռուսաստան բեռների փոխադրման ծավալները»:
Պետդումայի պատվիրակությունը՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, հունիսի 24-25-ին Ադրբեջանում Է գտնվում պաշտոնական այցով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի