Մանվել Գրիգորյանը եկեղեցու ճանապարհն էր փակում, իսկ մենք զարմանում էինք
«Հրապարակ» թերթը 2017թ. նոյեմբերի 28-ին գրել է. «Կիրակի օրը Նորավանքում տեղի է ունեցել գեներալ Մանվելի երեք զավակների՝ Այծեմնիկի, Արփենիկի, Վազգենիկի մկրտության արարողությունը։ Մանվելի դուստրերին Նորավանքում կնքելու խոստումը դեռ Վազգեն Սարգսյանն էր տվել, այդ պատճառով է կնունքը Սուրբ Էջմիածնից «տեղափոխվել» Վայոց Ձոր։
Քավորը գեներալի մոսկվաբնակ ընկերներից Վանաձորցի Սեւակն է եղել։ Իշխանական հիերարխիայից որեւէ մեկը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը, ներկա չի եղել։ Մասնակցել է գեներալի մերձավոր շրջապատը՝ Սեյրան Սարոյան, Սուրիկ Խաչատրյան։ Ներկա են եղել բոլոր Մանվելները՝ գեներալի երեք Մանվել թոռները, ինչպես նաեւ հարեւանների բոլոր Մանվելները (գեներալի փողոցում շատ կան Մանվել անունը կրողներ)։
«Հացն» էլ տվել են ոչ թե, ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանում, այլ Եղեգնաձորի օբյեկտներից մեկում։ Խնջույքը քաղցրացրել է Մանվել Գրիգորյանի երկարամյա բարեկամ, գուսանական, ռազմահայրենասիրական երգերի կատարող Սերգեյ Կարինյանը, որը «Մանվելի քաջեր» երգի հեղինակն է։
Ականատեսների վկայությամբ՝ մոտ մեկ ժամից ավելի գեներալի մարդիկ փակել են Նորավանք տանող ճանապարհը, ու քաղաքացիները, որոնց շարքերում զբոսաշրջիկներ են եղել, չեն կարողացել մուտք գործել Նորավանք»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի