Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կա 200-ից ավելի տուժած (լուսանկարներ)
Ճապոնիայի արևմտյան Օսակա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, մինչդեռ տուժածների թիվը գերազանցում է 200-ը:
Ինչպես հաղորդում է rt.com-ը, զոհերի թվում կա երկու տղամարդ, ինչպես նաև իննամյա աղջիկ, որը մնացել է դպրոցի փլուզված պատերի տակ:
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը 217 է: Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում:
Ներկայում Օսակայում և հարևան Հյոգոյում 170.000 տուն հոսանքազրկված է: Բացի այդ, որոշ տեղերում պայթել են ջրատար խողովակներ, հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ Օսակայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու իրականացումը:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ իշխանությունների համար առաջնային է բնակչության անվտանգության ապահովումը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի