Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ճիշտ կլիներ հիմա կուտակային համակարգը փոխկապել եկամտահարկի նվազեցման հետ. Բ. Ասատրյան

Իմ խորին համոզմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը մեր ապագան է, մենք հասել ենք մի կետի, որից հետո մենք ուղղակի այլ տարբերակ չունենք: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսպիսի հայտարարություն է արել տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Բազմաթիվ խնդիրներ կան, ես, իհարկե, նայում եմ նաև բյուջեին, ծախսային հատվածներին, ժողովրդագրական իրավիճակին, իհարկե, կատարյալ չէ, բայց այս վիճակում ելք չկա: Վերջին տասնամյակում կառուցվածքային բարեփոխումների առումով այս խնդիրն ամենասուրն էր: Հայտնի է, որ վերջին 5-10 տարիների ընթացքում կենսաթոշակային ապահովման դաշտում չի եղել բարեփոխում, չի կարող լինել, մենք չունենք այդ հնարավորությունը»,- նշել է տնտեսագետը:

Նրա ձևակերպմամբ՝ նախկին կառավարությունն էլ միջնաժամկետ ծրագրում առաջիկա 3 տարիների համար չէր նախատեսում կենսաթոշակների որևէ բարձրացում:

Այսինքն՝ այդ կենսաթոշակային տարիքի կամ ավագ տարիքի հասարակությանն ուղղակի դատապարտում ենք աղքատության:

Անդրադառնալով համակարգի երկարաժամկետությանը և այն հարցին, թե ինչու չկապիտալիզացնել խնայողությունները յուրաքանչյուր 10 տարին մեկ՝ Բագրատ Ասատրյանն ասել է, որ այդ համակարգն աշխատելու է ընդամենը 20 տարի հետո: 74 թ. ծնվածները 19 տարի հետո օգտվելու են այդ համակարգից: «Խնդիրն այս համակարգը ներդնել-չներդնելն էր, ընդ որում, այդ պարտադիր կոմպոնենտը, առանց որի այդ համակարգը չէր կայանա: Այստեղ բազմաթիվ հարցեր, հարցադրումներ կան, թերևս սա է պատճառը, որ կառավարությունը գնաց զիջումների, այսինքն՝ պարտադրելու դիմաց վճարում է պետությունը: Սա խելամիտ տարբերակ է, բայց լավագույնը չէ: Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ հիմա համակարգը փոխկապեին եկամտային հարկի նվազեցման հետ, որը Հայաստանում շատ բարձր է: Լավագույն վճիռը չէ, բայց սա մեր ապագան է: Մենք առանց կուտակային համակարգի չենք կարող շարունակել»,-ասել է նա:

Խոսելով կառավարության ներկայացրած ծրագրի մասին՝ տնտեսագետը վստահեցրել է, որ առաջնահերթ վեկտորները քաղաքական էին: «Այն հիմնական ազդակը, որ հասարակությանն ուզում էին հաղորդել, այն էր, որ մենք պետք է ստեղծենք նախադրյալներ՝ լիարժեք կառավարելու, քաղաքականություն մշակելու, այդ թվում՝ նաև տնտեսական քաղաքականություն մշակելու և իրագործելու համար»,-հավելել է նա:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ հասարակությունը բավականին լավ ընդունեց կառավարության ծրագիրը: Ի դեպ, տնտեսագետի գնահատմամբ, կառավարության հեղինակությունն այս մեկ ամսվա ընթացքում աճել է: «Ակնհայտ է՝ եթե կառավարության այդ առաջնային՝ նախադրյալներ ստեղծելու խնդիրը չլուծվի, ապա այս քաղաքական պառակտված, անհասկանալի վիճակը չի կարող որևէ լավ արդյունք տալ, այդ թվում՝ նաև տնտեսական քաղաքականության որևէ ծրագրում»:

ԿԲ նախկին նախագահը, անդրադառնալով կառավարության՝ վարկային տույժ- տուգանքները վերացնելու նախագծին, նշել է, որ խնդիրը բավականին լուրջ է, և հասարակության մեջ լրիվ այլ ընկալումներ կան:

«Շատ զգույշ է պետք լինել: Այս խնդրի լուծման մոտեցումներն արդեն մշակված են: Մասնավորապես՝ անցյալ տարվա վերջին Քաղօրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնք վերաբերում են առաջիկայում ձևավորվելիք այդ պարտավորություններին՝ տույժ-տուգանքներին: Կարծում եմ՝ այդ շրջանակներում պետք է դնել խնդիրը և լուծել, կառավարությունը երբեք չպետք է մոռանա, որ երկու տարբեր սուբյեկտների հարաբերությունների է անդրադառնում՝ փոխառու, փոխատու, այստեղ երկկողմանի շահերը պետք է հաշվի առնեն: Իհարկե, կառավարությունն այստեղ անելիքներ ունի, որովհետև այս ներումները, զիջումները հարկային պարտավորություններ են առաջացնում: Պետք է դնեն, շահագրգիռ կողմերի հետ քննարկեն և լիարժեք լուծումներ տան»,-ասել է Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ վարկային զիջումների և´ համակարգն է պատրաստ, և´ հասարակությունն է վաղուց սպասում դրան, բայց դա չի վերաբերում միլիոնավոր դոլարների վարկերին, այնտեղ ակնհայտ անբարեխղճություն է լինում, և այստեղ հետևանքները շատ ավելի ծանր կլինեն: Այս դեպքերում էլ օրենսդրությունը լուծումներ է տալիս: «Եթե չի հաջողվել ձեր գործունեությունը, ապա դրա համար կան սնանկացման գործառույթները: Ի դեպ, խոսում էին այդ ավտոմեքենաների տույժ-տուգանքներից: Կներեք, պետք է սահման դնել, թանկարժեք մեքենաների վրա ոչ մի զիջում չպետք է լինի, որովհետև մեր հասարակության մեջ կա լկտի մի հատված, երիտասարդներ, որոնք իրենց ամեն ինչ են թույլ տալիս, նրանց տուգանքը պետք է բազմապատկել: Իսկ այն մեքենան, որ տեսանելի չէ, որը չունի արժեք, որի սեփականատերը չի կարող ապահով լինել, այս դեպքում, այո, պետք է գնալ զիջումների: Պետք է համաչափ վճիռներ կայացնել»,-հավելել է նա: