Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

50 միլիոն դոլարի արտահոսք՝ Հայաստանի բանկային համակարգից

«Հայոց աշխարհը» գրում է. Հայաստանի ֆինանսական համակարգը կարողացավ առանց լուրջ ցնցումների հաղթահարել ներքաղաքական վերջին իրադարձությունների ազդեցությունը։ Այնուհանդերձ այնպես չէ, որ դա որեւէ հետեւանք չի ունեցել։ Ինչպես հայտնի է, մի պահ խնդիրների բախվեց հատկապես բանկային համակարգը, երբ ավանդատուները սկսեցին ժամանակից շուտ խզել պայմանագրերը։

Այլ կերպ ասած, հետ պահանջել ներդրված գումարները։ Նկատի ունենալով վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները, արդեն իսկ կարելի է ասել, թե իրականում ինչ տեղաշարժեր են կատարվել ֆինանսական շուկայում։ Ինչպես սովորաբար լինում է նման վիճակներում, ավանդատուները բուռն են արձագանքել տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։

Դա արտահայտվել է խնայողությունները բանկերից հետ վերցնելու տեսքով։ Ավանդները դուրս բերելու միտումները սկսել են դրսեւորվել արդեն ապրիլի վերջին։ Եթե մինչ այդ բանկերում ֆիզիկական անձանց ավանդներն անընդհատ ավելանում էին, ապա այդ ամսին երեւույթը կանգ է առել։

Կենտրոնական բանկի տվյալներով` ապրիլին ֆիզիկական անձանց ավանդադրած գումարները ոչ միայն չեն ավելացել, այլեւ զգալիորեն նվազել են։ Խոսքը ավելի քան 25 մլրդ դրամի (առնվազն 50 մլն դոլարի) մասին է։ Դա այն գումարն է, որ ներքաղաքական լարվածության հետեւանքով ապրիլին դուրս է բերվել բանկերից։ Անհանգստանալով բանկային համակարգին սպասվող հնարավոր բացասական հետեւանքներից՝ ավանդատուները փորձել են հետ վերցնելու միջոցով ապահովագրել իրենց խնայողությունները՝ կորստից խուսափելու համար։

Առայժմ հայտնի չեն ավանդային շուկայի դրսեւորումների վերաբերյալ տվյալները ապրիլին հաջորդող շրջանում։ Դա հայտնի կլինի ավելի ուշ։ Այնուհանդերձ կասկած չկա, որ երեւույթը շարունակվել է նաեւ մայիսի ընթացքում եւ հատկապես սկզբին։ Դա էլ ստիպեց Կենտրոնական բանկին հանդես գալ հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով ավանդատուներին խուճապի չմատնվել եւ ժամկետից շուտ չխզել ավանդային պայմանագրերը։ Այդ կոչը ունեցավ ազդեցություն։ Սակայն, ինչպես վկայում են հրապարակվող թվերը, համակարգը մինչ այդ հասցրել էր բախվել արտահոսքի առաջին ալիքին։

Առաջին հայացքից 50 մլն դոլարը գուցե մեծ գումար չէ Հայաստանի բանկային համակարգի ավանդների պորտֆելում։ Նամանավանդ վերջին տարիներին այն արագորեն ավելանում է։ Ասենք, որ միայն առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց պահվող խնայողությունները, մինչեւ վերջին ներքաղաքական իրադարձությունները, անցնում էին 2,8 մլրդ դոլարից։ Այլ կերպ ասած, արտահոսքի ծավալները համարժեք են եղել ավանդների ընդամենը 1,5-2 տոկոսին։

Մանրամասները՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում