Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել. (Լուսանկար)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկար, որում երևում է, որ նույն հիվանդի համար տարբեր ամսաթվերով նույն ծառայության համար 6 անգամ գումար է ծախսվել:
«Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: «Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը:

















































