Թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում. Վ. Օսիպյան
Թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» այս մասին ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«Մեզ համար նշանակություն չունի, թե ով է, ինչ պատկանելություն ունի, ինչ մականուն ունի: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը տիրապետում է ոչ միայն Երևանի, այլ բոլոր մարզերի օպերատիվ իրավիճակին, և բոլորը, նաև նշված հեղինակություն ունեցողները, այո՛, անհրաժեշտության դեպքում օրենքի սահմաններում խստորեն կպատժվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անընդունելի է, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում», ապա Օսիպյանը նշեց, թե համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ:
«Համամիտ եմ, բայց քանի որ օրենքի առջև բոլորը հավասար են, և ցանկացած ոք իրավունք ունի խաղաղ հավաք կազմակերպելու, այդ օրենքից ելնելով՝ իրենք կազմակերպել են, սակայն եթե ընթացքում հավաքների շրջանակներում օրենք խախտվի՝ ոստիկանությունը խիստ մոտեցում կցուցաբերի»,- ասաց նա:
Հարցին, թե ոստիկանությունը Գեղամ Խաչատրյանից և նման ոստիկաններից երբ պետք է ազատվի, Օսիպյանը պատասխանեց. «Մենք զինվորական կառույց ենք և առաջնորդվում ենք օրենքներով, կարգապահական կանոնակարգով: Կարևոր է քաղաքացիների գնահատականը, բայց աշխատանքից ազատելու համար հատուկ ընթացակարգ կա: Եթե պարզվի, որ Գեղամ Խաչատրյանը գործել է օրենքից դուրս կամ սուտ ցուցմունք է ներկայացրել՝ օրենքի առաջ պատասխանատվություն կկրի»,- ասաց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի