Սամվել Բաբայանը կալանքից ազատ է արձակվում
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:
Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող ևս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ և գրավով:
Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:

















































