Երվանդ Մանարյանին վիրահատել են
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանին երեկ վիրահատել են: Արվեստագետի վիրահատությունը բարեհաջող է անցել, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Վերջինիս որդին՝ Քրիստ Մանարյանը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակն արդեն կայուն է, հիվանդասենյակ տեղափոխելուց հետո գիտակցությունը տեղն է եկել, ինքնազգացողությունը լավ է: Մանարյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվի Երվանդ Մանարյանը:
94-ամյա Մանարյանը մինչ այս ֆիզիկապես բավական ամուր է եղել եւ երբեւէ չի բողոքել ինքնազգացողությունից, ինչն էլ նպաստեց վերջինիս բավականին բարդ վիրահատության հաղթահարմանը:
Նշենք, որ բժիշկները, հաշվի առնելով Մանարյանի տարիքը, նախապես ընտանիքի հետ քննարկել էին վիրահատություն կատարելու հարցը եւ վերջիններս համաձայնել էին: Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին, ազդրի կոտրվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի