Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հերմինե Նաղդալյանի ամուսնուն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, արդեն երկար տարիներ աշխատում էր ՀՀ կառավարությունում որպես գործերի կառավարիչ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգլարյանին ազատել է աշխատանքից: Կառավարությունից հաստատեցին լուրը: Այս մասին գրում է Armtimes.com-ը:
Բեգլարյանն այս պաշտոնում նշանակվել էր դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ: Փոփոխվող վարչապետերին զուգահեռ Նաղդալյանի ամուսինը շարունակում էր մնալ այդ պաշտոնում:
Նոր գործերի կառավարիչ առայժմ նշանակված չէ, սակայն ըստ տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Գեւորգ Աճեմյանը:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...