Հայոց հայրապետը ծառայում է հայ ժողովրդին. հրաժարականը այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոս
Հայոց հայրապետը ծառայում է հայ ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Հարցին, թե պե՞տք է, որ Գարեգին Բ-ն հրաժարական տա, նա պատասխանեց. «Հայրապետի հրաժարականը այդ կարգով չի լինում»:
Դիտարկմանը, թե կաթողիկոսից դժգոհություններ կային, որ նա ավելի շատ իշխանություններին է ծառայել, Եզրաս արքեպիսկոպոսն արձագանքեց. «Հայոց հայրապետը ծառայում է հայ ժողովրդին: Հայոց եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին եւ զորակցել հայոց պետականությանը»:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է Հայաստանում կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...