Հայտնի են Արմավիրի և Սյունիքի նոր մարզպետների անունները
ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետ կունենան: Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:
Այս մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի հունիսի 8-ի օրակարգում:
Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատվի Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:
Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն են, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստին 8 մարզպետների նշանակման նախագծերը հաստատվեցին։
Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:
Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։

















































