Կրիշտիանու Ռոնալդուն նշել է իր երկվորյակ երեխաների 1-ամյակը (լուսանկարներ)
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ նշել է իր երկվորյակների՝ դուստր Էվայի և որդի Մատեոյի ծննդյան առաջին տարեդարձը, ինչի կապակցությամբ մարզիկը համատեղ ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում 33-ամյա ֆուտբոլիստը պատկերված է երկվորյակների, ավագ որդու ու քաղաքացիական կնոջ՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ լողավազանում: Մինչդեռ հետին ֆոնին՝ ճոճաթոռի մեջ, պառկած է նրա ամենակրտսեր երեխան՝ Ալանա Մարտինան:
«Իմ փոքրիկները՝ Էվան ու Մատեոն, տոնում են իրենց ծննդյան առաջին տարեդարձը: Շնորհավորում եմ, ի՛մ սիրելիներ»,-լուսանկարը մակագրել է մարզիկը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ունի 4 երեխա, որից 3-ը ծնվել են փոխնակ մոր միջոցով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է 7 երեխա ունենալ:

















































