Աբովյանում 4 անձ է դանակահարվել
«Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին այսօր՝ ժամը 01:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ռաֆիկ Ս-ն, ով ստացել է ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 55-ամյա Բաբկեն Ս-ն, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք և 53-ամյա Անահիտ Ս-ն, ով ստացել է ձախ ձեռքի ծղիկոսկրի միջին 1/3-ի փակ կոտրվածք վնասվածք:
Հիվանդանոցում վիրավորները իրավապահներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց անծանոթ քաղաքացու հետ իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կոտայքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վնասվածքներ է ստացել նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Համազասպ Լ-ն, և վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցում:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ռաֆիկ, Բաբկեն, Անահիտ Ս.-երը ընտանիքի անդամներ են::


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի