Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԵՄ–Հայաստան հարաբերությունները նոր բարձունքում. Եվրոպական միության զեկույց

2015 թվականի հունվարից ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաև «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին նպաստել են այդ հաջողությանը, նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում:

Զեկույցը թողարկվել է այսօր՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի 2018 թվականի հունիսի 21-ին կայանալիք անդրանիկ նիստին ընդառաջ և ներկայացնում է վերլուծություն Հայաստանում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին երկու և կես տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք վկա եղանք ԵՄ-Հայաստան հարաբերությունների և հենց Հայաստանի համար շատ կարևոր մի ժամանակաշրջանի: Մեծ ջանք ևվճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ընդլայնելով առևտրի և ներդրումների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները: Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք Համաձայնագիրը և մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների», - նշել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Նոր Համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաև հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու Տրանս Եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դրանձնելու առնչությամբ: Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում առաջնորդները հավանություն տվեցին «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթին, որը համալրում է մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները», - ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

Եվրոպական միության և Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետև՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11-ին, և 2018 թվականի հունիսի 1-ից Համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ: Բացի այդ, «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները», որը ստորագրվել է 2018 թ. փետրվարին, սահմանում է առանցքային ոլորտներում ապագա երկկողմ և ֆինանսական համագործակցության ուղենիշը՝ ձևավորված 2018թ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացում հաստատված գերակայություններին համահունչ:

2018 թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաև նպաստում են դիմակայուն և բարեկեցիկ սոցիալ-տնտեսական համակարգին:

Զեկույցում առանձնացվում են նշանակալի զարգացումներ, որոնց շարքում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թ.-ի դեկտեմբերին Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից: Եվրոպական միությունը կարծում է, որ նոր օրենքը կարևոր քայլ է մարդու իրավունքների և գենդերային հավասարության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Միակցվածության ոլորտում, 2017 թ. նոյեմբերին նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այն նախատեսում դեպի Հայաստան ուղևորափոխադրումների ծավալի զգալի աճ, միաժամանակ ապահովելով անվտանգության, բնապահպանական և սոցիալական չափանիշների կատարելագործում: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթուղթ, որը սահմանում է Տրանս-եվրոպական տրանսպորտային հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը:

Կրթության ոլորտում՝ Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի գործընթացին: Հայկական բուհերի ուսումնական ծրագրերն արդիականացվել են` շարժ կատարելով դեպի էլ ավելի համապատասխանեցում աշխատաշուկայի կարիքներին: Մինչև 2017 թ. ավարտը ԵՄ-Հայաստան կրթական փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկվել է 1800 ուսանող և համալսարանների դասախոս:

2016թ. Հայաստանը դարձել է Եվրամիության հետազոտությունների և նորարարության Հորիզոն 2020 ծրագրի ասոցացված երկիր, որը երկրի գիտահետազոտական ինստիտուտների և ձեռնարկությունների առջև բացում է նոր հեռանկարներ՝ ընդլայնելու գիտական գիտելիքների փոխակերպումը առևտրային հնարավորություններով: 2016 թվականի նոյեմբերին մեկնարկած EU4 Innovation նախաձեռնությունը նպատակ ունի խթանել նորարարությունը Արևելյան գործընկերության ողջ երկայնքով: Երևանում կստեղծվի EU4Innovation նորարարական կենտրոն, որի նպատակն է խթանել գիտական կրթությունը և բուհերի և բիզնեսների միջև առկա կապերի սերտացումը:

2014 թվականից ի վեր Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է 120 մլն եվրո ֆինանսական աջակցություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, պետական կառավարման և կրթության ոլորտներին: Բացի այդ Հայաստանը օգտվել է մեկից ավելի երկրների ֆինանսավորման ծրագրերից: Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի ներքո ԵՄ աջակցություն է տրամադրվել տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ու էներգախնայողության ուղղությամբ, իսկ հետագայում, ԵՄ աջակցությունը նպատակաուղղվելու է դատաիրավական բարեփոխումների, ֆինանսների մատչելիության և տնտեսական զարգացման, միակցվածության, կրթության և շարժունակության ոլորտներում քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ապահովմանը: Կիզակետում կշարունակի պահպանվել աջակցությունը քաղհասարակությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության խորացմանը և քաղաքացիական մասնակցության հզորազմանը, ինչպես նաև տնտեսական զարգացման ուղղությամբ:

Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության շրջանակում. 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված Հռչակագիրը վերահաստատում է Եվրոպական միության և վեց գործընկեր երկրների հանձնառության հստակ շարունակական բնույթը: Գագաթնաժողովը հավանություն տվեց 2020 թվականի 20 արդյունքներին, որոնք օգնեցին համագործակցությունն ուղղել շոշափելի, ինչպես նաև ժողովրդի համար օգուտներ ապահովող արդյունքների ձեռքբերմանը` Արևելյան գործընկերության վերանայված բազմակողմ կառուցվածքին համահունչ:

ԵՄ-ն շարունակել է լիարժեք աջակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության և խաղաղության հաստատմանն ու հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: