Երկրաշարժ Սպիտակի մոտ, նախնական տվյալներով՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ
Այսօր՝ 17:07-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ խիստ նախնական տվյալներով, երկրաշարժը գրանցվել է Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, հզորությունը՝ մոտ 5-6 բալլ, խորությունը՝ 10 կմ։
Վանաձորում ցնցումը զբաղվել է 5-6 բալլ, Գյումրիում 3-4, Երեւանում՝ 3 բալլ։
Ներկայումս սեյսմիկ ծառայությունը մշակում է ստացված տվյալները։

















































