ՍԴ անդամի թափուր տեղերի շուրջ խճճված իրավիճակ է առաջացել
«Հրապարակը» գրում է. «Բավականին խճճված իրավիճակ է առաջացել ՍԴ անդամի 2 թափուր տեղի համար: Առ այս պահը չի առաջադրվել Կիմ Բալայանի թափուր տեղի թեկնածուն:
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարծում են, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում՝ ՀՀ նախագահը թեկնածուի մասին պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, չի արել: Իր հերթին Արմեն Սարգսյանը փորձել է դուրս գալ այդ հակասահմանադրական իրավիճակից. նրա կարգադրությամբ ստեղծվել է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիք ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Մինչ այս հարցը կարգավորվի, նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում 200-ից ավելի փաստաբաններ են պաշտպանում, ժամանակին եղել է Արմեն Սարգսյանի մոլի քննադատներից և բրիտանական քաղաքացիության փաստաթղթի պահանջատերերից մեկը:
Ավելին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից», ինչն էլ ոմանք համարում են Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունն առաջադրելու վետոյի պատճառ:
Ի դեպ, 10-օրյա ժամկետում ՍԴ թեկնածու չառաջադրելու պաշտոնական պատճառն Արմեն Սարգսյանը համարել էր այն, որ իր առաջադրած թեկնածուն վերջին օրը հրաժարվել է: Նախագահի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ով է եղել այդ թեկնածուն: Ասացին. «Քանի որ մարդը հրաժարվել է, հարկ չենք համարում նրա անունը հրապարակային հնչեցնել»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի