Աշխատակազմի ղեկավարը 31 միլիոնով բազմաբնակարան շենք է գնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը
Համաձայն հայտարարագրի՝ Գրիգորյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել՝ ավտոտնակ ու բազմաբնակարան բնակելի շենք: Մինչ այդ պաշտոնյան արդեն իսկ ունեցել է մեկ բնակարան եւ երկու հողամաս:
Ավտոտնակը գնվել է 1 միլիոն 710 հազար դրամով, իսկ բազմաբնակարան շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, 31 միլիոն 134 հազար դրամով:
Բանկային հաշիվներին որպես դրամական միջոցներ ունեցել է չորս տարբեր արժույթներով արտահայտված գումար: Այսպես, 2017 թ. վերջին նա ունեցել է 16 միլիոն 800 հազար դրամ, 28 հազար 500 ԱՄՆ դոլար, 7200 եվրո ու 124 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, տարեսկզբին ունեցել է նաեւ 1500 վրաական լարի, որն ամբողջությամբ ծախսվել է: Տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 211 հազար դրամ, որից 44 հազար դրամը ստացված փոխառություններ են, իսկ մնացածը՝ աշխատավարձ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի