Որքան ունեցվածքով հեռացավ Արման Մկրտումյանը
Ինչպես հայտնի է` հրաժարական է տվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մկրտումյանի դրամական միջոցները կազմում են 25․000․000 դրամ և 185․000 դոլար: 2017 թվականի ընթացքում այդ միջոցներն ավելացել է 22․000․000 դրամ եկամուտով, որը գոյացել է հիմնականում աշխատավարձից: Մկրտումյանի կնոջ ունեցվածքը ավելի համեստ է՝ 30․000 դոլար։

















































