Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել է Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին Կառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից Արհեստական բանականության օրեր Հայաստանում Կասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրել ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ) Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի ԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Օդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)
Հայաստան

Դիմորդների թիվն անհամեմատ կրճատվել է

Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի մասնագետները դիմորդների նման ցածր քանակը պայմանավորեցին 12-ամյա կրթական համակարգով:

«Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով»,-դիմորդների թվի կրճատումն այսպես հիմնավորեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից:

 

«Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ԵՊՀ-ն այս տարի ամենաշատ դիմորդներ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար: Քիչ դիմորդներ ունեն «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները»,-ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու հավելեց, թե այս տարի ԵՊՀ-ում չկա ֆակուլտետ, որ ընդհանրապես դիմորդ չունենա:

Նրա խոսքով՝ դիմորդների թվի նվազման պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգին:

Այս տարի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդների թիվը եղել է 290՝ նախորդ տարվա նույն ժամանակի դիմորդների թվից 70-ով պակաս: Ամենաշատ դիմում-հայտեր ներկայացվել են «Լեզվաբանություն», «Թարգմանչություն» մասնագիտությունների համար: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը նշեց՝ այս տարի թերի տարի էր:

Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջին փուլի համար ունեցել է 616 դիմորդ՝ նախորդ տարվա մոտ 1000-ի համեմատ: Ամենաշատ դիմորդներ կան «Բանասիրություն», «Հոգեբանություն», «Սկզբնական կրթություն» մասնագիտությունների համար: Ընդհանրապես դիմորդներ չեն եղել «Բնագիտություն», «Տիֆլոմանկավարժություն» և «Սուրդոմանկավարժություն» բաժինների համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդների թիվը եղել է 462՝ նախորդ տարվա 966-ի համեմատ: Այս բուհում ամենաշատը դիմել են ֆինանսական, իսկ ամենաքիչը՝ վիճակագրության ֆակուլտետների համար:

Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի ունի 503 դիմորդ: Ամենաշատը դիմորդներ եղել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար, ամենաքիչը՝ «Չափագիտության»՝ ընդամենը 4 դիմորդ: Առանց դիմորդի ֆակուլտետ չի մնացել:

Առաջին փուլի համար դիմում-հայտերը հայաստանյան բուհերում ընդունվել են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին: