Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը 80 տոկոսով ուժի մեջ է մտել. ՀՀ ԱԳՆ
Այս տարվա հունիսի 1-ից Եվրամիության հետ համաձայնագիրն արդեն 80 տոկոսով պատրաստ է իրականացմանը: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ որում՝ նա հիշեցրեց, որ Երեւանի ու Բրյուսելի պայմանավորվածության համաձայն՝ Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հունիսի 1-ին, որ չսպասեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների վավերացմանը:
Բալայանն ընդգծեց, որ առայժմ ուժի մեջ չեն մտնի համաձայնագրի միայն այն կետերը, որոնք վերաբերում են տնտեսական հարաբերություններին, եւ որոնք ԵՄ անդամ երկրները պետք է առանձին քննարկեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է