«Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվել է
Որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այս կամ այն ծրագրի հետ կապված որեւէ խնդիր չունենք, 2018-ին դրանք պետք է իրագործվեն, բայց ոչ հունիսի 18-ին: Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ եկանք նրան, որ առնվազն մի քանի ամիս պետք է, որ հավուր պատշաճի պատրաստվենք այդ ծրագրերին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ պատճառը այդ ծրագրերում կոռուպցիոն ռիսկերն են, որոնք իրենք բացահայտել են:
«Եթե հունիսի 17-ին «Արի տուն» ծրագրով երեխաները գալիս են, բայց համապատասխան աշխատանքները ըստ մեր պատկերացումների պատշաճ արված չեն: Եթե երեխաները պետք է գան եւ մեծ կասկածների ու մտահոգությունների ֆոնին պետք է իրականացվի, դա մեր կողմից կլինի մեծ սխալ: Ծրագրերի նոր ժամկետները կհրապարակվեն առաջիկա օրերի ընթացքում»,-ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է այդ ծրագրերին մասնակցող՝ արդեն ավիատոմսեր գնած քաղաքացիներին, Մխիթար Հայրապետյանն ասաց. «Ըմբռնումով մոտենալով նրանց, այդուհանդերձ, ես ուզում եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ այն ամենը, ինչ անում ենք, նաեւ այս որոշումները միտված են նրան, որ եթե այսօր այդ մարդիկ կկրեն որոշակի նեղություն, ապա վաղը հպարտ, բաց ճակատով կգան եւ կմասնակցեն առաջիկա ծրագրերին՝ վստահ լինելով, որ ամեն մի դրամ մեր կողմից ծախսվել է արդյունավետ, թափանցիկ, առանց ուռճացված թվերի»:
Նա նշեց, որ կհասկանա այն մի քանի հարյուր մարդկանց, որոնք գնել էին ավիատոմսերը. «Բայց մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի