Օսիպյանը հասավ բաժնի պետերին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Այս բաժնի արդեն նախկին պետ Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:

















































