27-ամյա նախարարը նախարարության 70 աշխատակիցների էքսկուրսիա է տարել
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այսօր Սփյուռքի նախարարության շուրջ 70 աշխատակիցներով էքսկուրսիա էինք գնացել դեպի Ամբերդ և Վահրամաշեն եկեղեցի:
Շատ ջերմ, անմիջական ու դրական մթնոլորտ է ձևավորվում թիմի ներսում, ինչը վստահաբար խթանելու է մեր առավել արդյունավետ ու պրոֆեսիոնալ թիմային աշխատանքը:
Հատուկ շնորհակալություն ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ին՝ Բյուրականի կենտրոնական բանակավայրի տարածքը մեզ տրամադրելու համար»:

















































