Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին Օդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել է Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին Կառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից Արհեստական բանականության օրեր Հայաստանում Կասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրել ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ) Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի ԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետ

Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համար
Հայաստան

Գյուղվարկերի տույժերի համաներման արդյունքում կմաքրվեն նաև վարկառուների «սև պատմությունները». գյուղատնտեսության նախարար

Չի կարող ոլորտն ազատվել հարկերից, անգամ եթե դա բերում է թանկացումների: Այլապես պետք է հրաժարվել բանակ, ոստիկանություն ու ուսուցիչ պահելուց:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ որոշ տնտեսագետներ դեմ են արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «թալանչիների և կոռուպցիոներների» սուպերմարկետները բոյկոտելու կոչին, քանի որ այս պահին դաշտերում ու ջերմոցներում այդքան գյուղմթերք չկա, իսկ դրսից ներկրողները հենց այդ սուպերմարկետների տերերն են, մյուս կողմից՝ ապրանքների դեֆիցիտը բերելու է նոր գնաճի:

Ավելին, ըստ այդ կարծիքն ունեցողների՝ Կառավարությունը պետք է հաշվարկի անհրաժեշտ հումքի քանակությունը: Նշենք, որ վարչապետ Փաշինյանի այս կոչին միացել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

 Հիշեցնենք, որ Հայաստանը մսամթերքի, թռչնամթերքի և սեզոնային որոշ ապրանքատեսակների մի մասը ներկրում է:

«Սառեցված մսամթերք, իհարկե, ներկրում են, և թռչնի միս, վերջինի դեպքում՝ մոտ երկու երրորդը»:

Հարցին, թե ակնհայտ է, որ այս պարագայում պետք է սպասել գնաճի նոր ալիքի, նախարարն ասաց. «Դու չես կարող բոլոր հարկերից հրաժարվել՝ խուսափելու համար գների աճից: Եթե տեքստիլ արդյունաբերությունը ԱԱՀ-ից ազատես, վերնաշապիկի գինն էլ կիջնի, սակայն հարկերից ազատվելու դեպքում պետք է հրաժարվես բանակ պահելուց, ոստիկանություն ունենալուց, բժիշկ, ուսուցիչ պահելուց, ճանապարհ կառուցելուց: Հարկերն անխուսափելի են, և արդար հարկային քաղաքականությունը բոլորի նկատմամբ պետք է կիրառելի լինի»:

Հարցադրմանն էլ, թե կա գնաճի՝ «ա», «բ» տարբերակ-հակազդեցության սցենար, նախարարը պատասխանեց՝ հիշեցնելով, որ մանրածախ առևտուրը այլ մարմինների խնդիր է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ «Երևան Սիթի» -ում կատարած բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գյուղմթերքի համար տնտեսավարողը մուծել է 20 տոկոսի փոխարեն 5 տոկոսի հարկեր, իսկ ձերբակալություններից հետո գյուղմթերքն էականորեն թանկացավ: Մսի կիլոգրամը, հիշեցնենք, թանկացել էր մոտ 500 դրամով:

Գյուղնախարարը նշեց նաև, որ անցած շաբաթ փոխվարչապետի, ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Կենտրոնական բանկում գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներման հարցը, և կա ընդհանուր համաձայնություն, որ հարկային օրենսդրության մեջ տեղի ունենալիք փոփոխության արդյունքում բանկերն առանց վնասի ներեն արտաբալանսավորված վարկերի չսպասարկումից առաջացած տույժ-տուգանքները: Սրանով կմաքրվի նաև բանկային ռեգիստրն ու «ACRA» համակարգը: Բանկային ռեգիստրի մաքրումը նշանակում է մաքրել վարկառուների «սև պատմությունները»: