Փոխնախարարը վաճառել է անշարժ գույքի մի մասը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն, Սաիյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող ավտոտնակն ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը: Վաճառել է դրանք համապատասխանաբար՝ 1 միլիոն 710 հազար ու 15 միլիոն 818 հազար դրամով: Նախորդ տարվա աշնանը փոխնախարար դարձած Սաիյանը, բացի այս երկու արդեն վաճառված անշարժ գույքից, ունի նաեւ բնակարան ու հողամաս:
Սաիյանը հայտարարագրել է 9790 ԱՄՆ դոլար փոխառություններ, 10 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 10 միլիոն 573 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք գոյացել են 5 միլիոն 449 հազար ու 2 միլիոն 92 հազար դրամ աշխատավարձերից, ինչպես նաեւ՝ 2 միլիոն 981 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի