Առաջիկայում կրթության եւ գիտության ոլորտում եւս կլինեն կոռուպցիոն բացահայտումներ
Առաջիկայում կրթության եւ գիտության ոլորտում բացահայտումներ կլինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հարցին` արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային եւ կոռուպցիոն, նախարարն արձագանքեց. «Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Հիմա մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար այդպիսի բացահայտումներ եւս կլինեն: Բոլոր ոլորտներում էլ վիճակը վատ է, բոլոր ոլորտներում ստուգումներ կլինեն. այս պահին միջին մասնագիտական, դպրոցներ»:
Նա նշեց, որ իրենք պատժող մարմին չեն, իրենք փաստերը կներկայացնեն իրավապահ մարմիններին:

















































