Գյուղացիները փակել են ճանապարհը. Դժգոհ են ծիրանի մթերման ցածր գնից
Նախօրեին մի քանի ժամով փակ է Սուրենավան համայնքին կից ձգվող հանրապետական նշանակության ճանապարհը. գյուղացիները դճգոհել են մթերվող ծիրանի ցածր գնից։
«Տարածաշրջանի գյուղերի բնակիչների մի զգալի մասի համար ծիրանի մշակությունը ապրուստի հիմնական միջոց է համարվում, եւ հիմա, երբ գյուղացին պետք է ստանա իր աշխատանքի արդյունքը, մթերման գինն այնքան ցածր է, որ չի ծածկում նույնիսկ կատարված ծախսերը»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհել են գյուղացիները։
Նրանց խոսքով, խոշոր մթերողները գյուղացիներին 1 կգ բարձրորակ ծիրանի համար առաջարկում են 500 դրամ, որի հետ սակայն, գյուղացիները համաձայն չեն։
Ճանապարհի երկու ուղղություններով կուտակված մեքենաների թիվն անցել է 100-ը։
Ոստիկանները մի քանի ժամ հորդորել են գյուղացիներին բացել ճանապարհը։ Վրդովված ցուցարարները, սակայն, համաձայնել են ճանապարհը բացել միայն այն ժամանակ, երբ նրանց տեղեկացրել են, որ բողոքի ու բարձրաձայնված խնդրի մասին տեղեկացվել է ՀՀ կառավարությանը եւ հարցն առաջիկայում կքննարկվի։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...