Դատախազության միլիոնատերը. «աչք ծակող» պատառ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է: Մուրադյանի նախորդ տարվա եկամուտները գերազանցել են 350 միլիոն դրամը:
Մուրադյանի հայտարարագրի «աչք ծակող» պատառը նրա եկամուտներն են: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 64 միլիոն դրամ, 635 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո: Նախորդ տարի Մուրադյանը 19 միլիոն 320 հազար դրամով վաճառել է բնակարանը, իսկ 4 միլիոն դրամով էլ ավտոտնակ գնել:
Պաշտոնյայի եկամուտները գոյացել են 9 միլիոն 390 հազար դրամ աշխատավարձից, 9 միլիոն 32 հազար դրամ ու 49 հազար 606 եվրո վարձակալության դիմաց ստացված վճարներից, 87 միլիոն 475 հազար դրամ, 14 հազար ԱՄՆ դոլար ու 368 հազար 800 եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից, ինչպես նաեւ եւս 2 միլիոն 704 հազար դրամից, որի դիմաց պարզապես նշված է այլ եկամուտներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...