Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սակագնի բարձրացում միանշանակ չի լինի, բայց. «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաեւ փոփոխություն լինի»,– ասել էր նախարարը:

Ամենաքիչը 10 դրամով Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել

Էներգետիկայի փորձագետ Էմիլ Սահակյանը, ով էներգետիկայի ոլորտում երկար տարիների փորձ ունի, կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն հարկավոր է կամ կարելի է, այլեւ միանշանակ հնարավոր է իջեցնել առնվազն 10 դրամով:

Նախ պետք է «հստակեցնել», թե իրականում ինչ բաղադրիչներով է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը, եւ երկրորդ՝ հարկավոր է համապատասխան ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիայի սակագնի բաղադրամասերի վրա: «Մի քանի ակնառու գործոններ կան, որոնք միանշանակ պետք է փոխվեն: Առաջինը փոքր ՀԷԿ–երն են, որոնք ներկայում արտադրում են սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15 %–ը: Դրանք բավականին բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, իսկ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ավել ի բարձր է, քան ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրածինը:

Համոզված եմ, որ ՀԷԿ– երի սակագների հաստատման ժամանակ կոռուպցիայի դերը շատ մեծ է եղել, քանի որ ջրով արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող ջերմաէլեկտրակայանի կամ ատոմակայանի կողմից արտադրած սակագնից ավելի բարձր լինել»,– համոզված է փորձագետը:

Ի դեպ, ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրած 1 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է, իսկ փոքր ՀԷԿ–երինը՝ տատանվում է 30–ից 35 դրամի սահմաններում: Փորձագետի կարծիքով, ամենաքիչը 10 դրամով կարելի է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ վերանայելով նաեւ հետգնման ժամանակահատվածի առաջացրած պրոբլեմները: «Հետգնման ժամանակահատվածը նույնպես վերանայման կարիք ունի: Կարելի է այդ ժամկետը երկարացնել, ինչը թույլ կտա ավելի շատ իջեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Եվ սա է հանձնաժողովի կողմից ներկայացվող միակ «ամենալուրջ» պատճառաբանությունը, որի հիման վրա էլ ուռճացվում է փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը:

Փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամոթալի չափով է ուռճացվել, ուստի ես կարծում եմ, որ այստեղ եւս կոռուպցիայի բավականին մեծ աղբյուր կա, որը պետք է վերացնել»,–ասաց փորձագետը: Ի դեպ, նշված հետգնման ժամանակահատվածն այն ժամկետն է, որի ընթացքում ՀԷԿ–ի կառուցման վրա ծախսած գումարը պետք է հետ ստացվի:

Գին սահմանողը զբաղված է միայն մերկապարանոց հայտարարություններ անելով

Փոքր ՀԷԿ–երի սակագների կազմավորման հարցն այն առաջնային խնդիրներից է, որն անպայման պետք է վերանայվի, համոզված է էներգետիկ–փորձագետը: Բայց խնդիրն այն է, որ փոքր ՀԷԿ–երի սեփականատերերը դա չեն ցանկանում եւ ամեն ինչ անում են՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որքան հնարավոր է բարձր գին սահմանվի:

Եվ սա էլ իր պատճառաբանությունն ունի. «Քանի որ իրականում ժողովրդի մասին մտածող չկա, ուստի գին սահմանողը ավելի ցածր գին սահմանելու որեւէ շահագրգռվածություն չունի: Այդ է պատճառը, որ միայն զբաղված են մերկապարանոց հայտարարություններ անելով: Եվ իրականում ոչ թե սպառողների շահերն են պաշտպանում, այլ էլեկտրաէներգիա արտադրողներինը»,– ասաց փորձագետը:

Ի դեպ, կա նաեւ այլ պատճառ, թե ինչու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականում այնքան էլ շահագրգռված չէ սակագների նվազում իրականացնելու համար, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում