Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարին ԱԱԾ Երեւանի վարչության պետի տեղակալ են նշանակվել
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։ Այդ տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում, իսկ 2015թ. նշանակվել էր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։
Մինչ վերջերս ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, որը նշանակվեց ԱԱԾ պետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































