Մասիսում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետի
Մասիս քաղաքում մի խումբ քաղաքացիներ հավաքվել են քաղաքապետարանի շենքի առաջ՝ ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետի:
«Ազատություն, արդարություն» վանկարկում են Մասիսի բնակիչները:
Մի կին ասաց, որ ինքը քաղաքապետի ուսուցչուհին է եղել ու գիտի, թե ինչպիսին է նա:
«Էդ ամենավատ քաղաքապետն էր, հա՞, մնացածը տենց «չոտկի» քաղաքապետեր ե՞ն»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Բնակիչ կանանցից մեկն էլ ասել է, որ Մասիսում հրաշք է տեղի ունեցել, ամեն երեկո մշակութային միջոցառումներ են անցկացվում, քաղաքում ջուր է քաշվել, դպրոցները կարգի են բերվել:
«Քոռանամ ես, իրա դաստիարակությունը, իրա մարդկային որակները... ո՞նց կարելի ա տենց անել: Բա ասում են արդարություն ա...»,- նշել է մասնակիցներից մեկը:
Նրանք ասել են, որ եթե հարկավոր է, ապա կմնան այդտեղ նաև գիշերը, բայց կհասնեն նրան, որ պահանջը բավարարվի:
Քիչ անց իրավիճակը լարվել է, ակցիայի անցկացման վայր են եկել ոստիկանները:

















































