Ովքե՞ր են Դավիթ Սանասարյանի տեղակալները
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել:
Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։ Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ, հանդիպել է ՀԿ-ների ղեկավարների հետ, վաղ տարիքից տեսողությունից զրկված Աբգարյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է հաշմանդամների աշխատանքի խնդիրը եւ կոչ արել Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար: 2 ամիս անց Ս․ Սարգսյանը, դառնալով նախագահ, չի մոռացել Ալբերտի խնդրանքը եւ նրան հրավիրել է նախագահական՝ աշխատանքի։
2005-ից նա աշխատում է պետական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ազգային ժողովում: Իսկ 2009-ից աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում:
Դավիթ Սանասարյանի մյուս տեղակալ է նշանակվել Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի «թիկնապահը», Սոցիալական պետական հիմնադրամի նախկին ղեկավար Զարեհ Սարգսյանի որդին, ով քայլարշավի ողջ ընթացքում, ինչպեսեւ մինչեւ վերջերս ուղեկցում էր Փաշինյանին։ Նա 2017 թ․ մարտի 31-ի միջադեպի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասնակիցներից է եւ պարբերաբար հրավիրվում է դատարան՝ որպես տուժող։ Ավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/810758/


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի