ԱԱԾ-ի այս բացահայտումների մեղավորը միայն գործարարները չեն
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլև հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երևան սիթի» սուպերմարկետների 461 աշխատակցի ԱԱԾ տանելով` իրապես հարցը չի լուծվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական կառավարման ոլորտի մասնագետներից շատերը պնդում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նոր կառավարությունը սահմաներ խաղի նոր կանոններ, գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջև՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուզածը ոչ թե անցյալը փորփրելն է կամ վենդետաներ անելը (ինչը բացառել է բազմիցս), այլ ամենքին օրենքի դաշտ բերելը:
Իսկ հասարակ աշխատակիցներին ԱԱԾ տանելը, ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել բիզնեսմենների շրջանակում: Մանավանդ, մեծ թվով, ըստ պաշտոնական տեղեկության, 11 խոշոր ընկերություններ են այդպիսի վիճակում: Եվ ուրեմն ինչ, հանրապետության կեսը պետք է ճաշակի ԱԱԾ-ում լինելու «համը»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի