Ես մտահոգություն չունեմ. Արտակ Ալեքսանյանը՝ «Երեւան Սիթի»–ում ստուգումների մասին
Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ տեղյակ չէ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կատարվող ստուգումներից։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներում։ Արդեն տեղեկություներ են շրջանառվում սկանդալային բացահայտումների, խոշոր չափի հարկեր թաքցնելու մասին։
Արտակ Ալեքսանյանը, որը Մալաթիա–Սեբաստիա համայնքի ղեկավարն է, վստահեցրեց, որ մտահոգություն չունի, որ ստուգումների արդյունքում Ալեքսանյաններից որեւէ կհայտնվի ճաղերի հետեւում։
«Ես տեղյակ չեմ, առավոտվանից ավագանու նիստին էի մասնակցում։ Ընդհանրապես տեղյակ չեմ եւ մտահոգություններ չունեմ։ Ես չեմ տիրապետում՝ ինչի մասին եք խսում»,–ասել է Արտակ Ալեքսանյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

















































