Չի կարող պատահել. փոխնախարարին ԱԺ-ում չեն ճանաչել
Այսօր, խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ:
Նիստը նախագահող Խոսրով Հարությունյանն ամբիոնի մոտ էր հրավիրում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին: Մի երիտասարդ մոտեցավ: «Դուք պարոն Հակոբյանն ե՞ք»,- զարմանքը չթաքցրեց Խոսրով Հարությունյանը:
«Ոչ, ես նրա առաջին տեղակալն եմ»,- ասաց երիտասարդը: «Իսկ ո՞ւր է նախարարը»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: «Վարչապետին է ուղեկցում»,- պատասխանեց նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը: «Այսինքն, գործուղման մե՞ջ է, գնացել է գործուղմա՞ն: Այդ ժամանակ մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ես ձեզ էլ անհարմար վիճակի մեջ դրեցի, ինքս էլ անհարմար վիճակում հայտնվեցի»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
«Շատ անհարմար չի վիճակը, նորմալ է, ես հիմա կներկայանամ եւ կշարունակեմ»,- ասաց փոխնախարարը եւ ներկայացրեց անցած տարվա բյուջեի կատարողականի`իրենց վերաբերվող հատվածը:
aravot.am

















































