Աշխարհի ամենաբարձր ապակյա կամուրջը համալրվել է «բանջի ջամփով» (տեսանյութ)
Չինաստանում կառուցված ամենաբարձր ապակյա կամուրջը համալրվել է «բանջի ջամփով» (ատրակցիոն, որում մարդուն կապում են ռետինե ճոպանից, ինչից հետո նա մեծ բարձրությունից ցատկում է ներքև):
Ինչպես նշում է Daily Mail-ը, ատրակցիոնը գտնվում է 265 մ բարձրության վրա: Դրա տակ խոր կիրճ է:
Ատրակցիոնը դեռևս պաշտոնապես չի բացվել, քանի որ առայժմ փորձարկման փուլում է: Առ այսօր դրանից ցատկել է 6 փորձարկող ու շատ գոհ է մնացել:
Հայտնի է, որ կամրջի վրա «բանջի ջամփից» բացի՝ շուտով կհայտնվի էքստրեմալ ժամանցի համար նախատեսված մեկ այլ ատրակցիոն՝ զիփլայն:

















































