Հայտնաբերվել են 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր
2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից :
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր 417 ընդերքօգտագործողներից 60-ը՝ ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Թեպետ ինչպես Ընդերքի մասին օրենսգրքում, այնպես էլ ընդերքօգտագործման պայմանագրերում հստակ նշված է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը, այդուհանդերձ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ անհարժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ուսումնասիրությունները շարունակվում են:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի