Ժամանակն է վերադառնալ բանականության դաշտ
Երբ ժողովրդի ոգեւորությունը հասավ գագաթնակետին, երբ ժողովուրդը վայելեց իր հաղթանակը, ճիշտ ժամանակ է արդեն հանդարտվել, հուզականությունը դնել մի կողմ, թարգել անձի պաշտանմունքի գործընթացը եւ վարադառնալ ողջախոհության եւ բանականության դաշտ:
Իսկ երբ վերադառնանք, ապա ամեն ինչին կնայենք այլ պատուհանից եւ այլ տեսանկյունից: Կհիշենք, որ Կարեն Կարապետյանը, որին այսօր անդադար քննադատում են, վիրավորում, երկրի համար բարդ ժամանակաշրջանում ստանձնելով վարչապետի պաշտոնը, շատ կարժ ժամանակում մի կարեւոր գործ արեց:
Նա եւ իր զինակից Վարդան Հարությունյանն ընդամենը մեկ եւ կես տարում մինչեւ վերջ կոռումպացված մաքսային եւ հարկային համակարգը կարգի բերեցին այնպես, որ նույնիսկ ամենադժգոհները չէին կարող չնկատել տեղի ունեցած դրական տեղաշարժը:
Կարեն կարապետյանը բավական բարդ ժամանակահատվածում կարողացավ տնտեսական աճ ապահովել, ինչը քիչ նվաճում չէ: Եւ ամենաքիչն ազնիվ չէ, որ հիմա Կարեն Կարապետյանին մեկ կետից իջեցվող հրահանգով քննադատում եւ անգամ վիրավորում են:
Վարդան Հարությունյանը ապացուցեց, որ փոփոծությունների հնարավորչ է հասնել երկրի բոլոր ոլորտներում՝ ընդամենը կամք է պետք: Բնականաբար, եթե չլիներ Կարեն Կարապետյանի դիրքորոշումը կամքը, ապա Հարությունյանը անգամ ամենամեծ ցանկության դեպքում փոփոխությունների չէր հասնի:
Եւ հիմա երբ Կարեն Կարապետյանը այս ծանր փուլում իր վրա հսկայական բեռ է վերցրել, բազկաթոռում հարմար տեղավորվածները, որոնք պատասխանատվության զրոյական զգացումով մարդիկ պատվերով կամ առանց պատվեր թիրախավորել են Կարեն Կարապետյանին: Ոչինչ, սա էլ կանցնի: Բանականությունն արագ դեռ կվերադառնա մեր երկիր եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ոչ Նիկոլն է հերոս կամ դավաճան, ոչ էլ Կարեն Կարապետյանը: Ոչ մեկին ոչ հերոսացրեք, ոչ էլ դավաճան դարձրեք: Այդ ճանապարհը տանում է դեպի Սիրիա եւ Լիբիա:
Սամվել Մելքոնյան

















































