Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ) Ես չեմ մեղադրում թիմակիցներիս

Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը
Հայաստան

Հայկական բրենդի նոր տարբերակ

Առաջին հայացքից թղթին արված շրջանաձև գծագիրը կարող էր ամեն ինչ թվալ, միայն ոչ՝ մի ամբողջ քաղաքի մակետ: Իրանահայ նախկին գործարար Վրեժ Աբրամյանի համար այսօր արդեն հայրենիքին օգտակար լինելու ճանապարհը այդ գծագիրը իրական տեսնելու մեջ է:

Եվ այսպես՝ «Յոթերորդ ամսի տասնևյոթերորդ օրը տապանը կանգնեց Արարատ լեռան գագաթին….»: Հին Կտակարանի այս տողը շատ ազգեր գուցե երազեին, որ իրենց վերագրվեր, քանի որ աշխարհում տիրապետող ազգ կոչվելու իրենց բրենդն արդեն ապահովված կլինեին: Ինչ խոսք, աշխարհում եթե մեզ ճանաչում են, առաջին հերթին՝ Արարատով: Հայաստանում բոլոր տուրիստական փաթեթները այդ հաշվարկով են կազմվում: Նոյան տապանը կանգնեց հենց Արարատ լեռան գագաթին: Սա է պետք օգտագործել:

Եվ Վրեժ Աբրամյանը հիմա մեր սեղանին է դրել համամարդկային և աստծո՝ մեզ տված լեգենդը իրապես մերը դարձնելու և բոլոր ազգերին դրա շուրջը հավաքելու ոչ միայն գաղափարը, այլև ամբողջ բանաձևը. Նոյի տապանը նոր հասարակության ու նոր քաղաքակրթության ծնունդը չէ միայն, այն պետք է դառնա քաղաք բոլոր ազգերի ու կրոնների համերաշխության համար: Ու եթե ուշադիր նայենք՝ խորհուրդը նույնն է. Նոյի տապանը դարձյալ կարող է լինել նոր ժամանակաշրջանի ու նոր որակի քաղաքակրթության ծնունդ ու նորից՝ մեր երկրում:

Առաջին տպավորությունը՝ գաղափար, որին միայն հեղինակը կարող է հավատալ: Բայց կարդում եմ քաղաքի մանրամասն ու ամբողջական նկարագիրը, և այնքան հստակ է ամեն մի դետալը հաշվարկված, որ շոշափելիորեն զգում եմ ամբողջ միջավայրը: Թեև այն դուրս է քաղաքի կառուցման ընդունված որևէ ստանդարտից: Ուզու՞մ ես՝ տունդ մի մեծ թեյնիկ թող լինի կամ ջրաղաց, եթե երևակայությունդ այլ բան է հուշում, թող հենց դա լինի: Քաղաքի ինքնատիպությունն իհարկե միայն ձևը չէ: Գաղափարը. ահա ամենակարևորը:

Սակայն, մինչ այդ տեսնենք, թե ինչ նոր տիպի քաղաքի մասին է խոսքը: Ժամանակակից քաղաք՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, էկոլոգիապես մաքուր միջավայրով: Նոյան տապան քաղաքն, իհարկե, Արարատյան դաշտավայրում է, որտեղից շատ լավ երևում է Արարատը:

Քաղաքն ամբողջությամբ սիմվոլների վրա է ստեղծված. այստեղ պատահական չէ որևէ փողոցի կամ շինության ոչ միայն գոյությունը, այլև անվանումը: Դրանք կրելու են մարդկությանն առաջնորդող կրոնների, գաղափարախոսությունների և դրանց մարմնավորող կերպարների անվանումները: Քաղաքի գաղափարն արտահայտող հիմնական խորհրդանիշերը Նոյան տապան այգում են. Մեծ և Փոքր Մասիսները՝ 51,65 և 39,25 մ բարձրությամբ, վրան՝ Նոյան տապանը, որը կպատրաստվի ճիշտ Աստվածաշնչի մեջ գրված չափերով: Իսկ այգու մուտքի երկու կողմերում աշխարհի բոլոր լեզուներով գրված կլինի՝ Նոյան տապան այգի, յուրաքանչյուրի կողքին՝ իր ազգի դրոշը:

Այգում կլինի Կրոնների համալիր՝ բոլոր կրոնների ու կրոնական ուղղությունների եկեղեցիներով, որոնց մուտքերն ազատ կլինեն բոլոր ազգերի ու կրոնների առաջ:
Կարևոր գաղափարական բաղադրիչ է Աշխարհի պատմության թանգարանը, Աշխարհի ժողովուրդների ծրագիրը՝ երկրագնդի մեծ, պտտվող մակետը:

Մեծաքանակ այցելուներ նախատեսող քաղաքը հագեցած է լինելու ժամանակակից ու ինքնատիպ տուրիստական ենթակառուցվածքներով. ռեստորանային համալիր՝ բոլոր ժողովուրդների ազգային խոհանոցով, մարզահամալիր, գուցեև Դիսնեյլենդ, բուսաբանական այգի, որտեղ իր երկրի անունով ծառ տնկած զբոսաշրջիկները գուցե նորից կգան և ոչ միայն իրենց տնկած ծառը ցույց տալու համար:

Երևակայության ետևից գնալով՝ հեղինակն իհարկե չի մոռացել մանրամասն հաշվարկներ կատարել էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման համակարգի անցկացման և յուրաքանչյուր դետալ ըստ իր նշանակության կառուցելու հարցերը:

Իսկ ի՞նչ կտա այն մեզ՝ Հայաստանին: Այս հարցադրումը կարող է ծագել մեզնից յուրաքանչյուրի գլխում: Այս ամենի հեռահար նպատակը ողջ աշխարհից զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ուղղելն ու երկիրն աշխարհով մեկ ճանաչել տալն է: Դա կարելի է մոտավորապես հասկանալ հեղինակի հաշվարկի ու համեմատության արդյունքում.
«Եգիպտացիները 5000 տարի առաջ բուրգեր կառուցեցին, որոնք աշխարհի հիացմունքն են հարուցում և տարեկան միլիոնավոր այցելուներ հրավիրում երկիր: Եգիպտոսի բուրգերից ոչ պակաս այցելուներ (3-4 միլիոն) է տարեկան ունենում նաև Փարիզի «Էյֆել» աշտարակը, որն ընդամենը 200 տարի առաջ է կառուցվել, և դեմ էին շատ փարիզցիներ` պատճառաբանելով, որ այն կաղճատի իրենց սիրելի քաղաքի տեսքը…»:

Հայաստանում հաճախ երևակայական միտքը սահմանափակում են ֆինանսական միջոցները: Դրա համար էլ տարբեր բնագավառներում միտքը կտրում է գրպանին համեմատ՝ կարճ ու խեղճ: Իսկ Նոյան տապան քաղաք կառուցելու համար եթե նայենք մեր գրպանին, պետք է ցանկացած գծագիր ու ոգևորություն ծալենք ու մի կողմ դնենք: Բայց հեղինակը այլ լուծում ունի. համաշխարհային նշանակությամբ քաղաքը կկառուցվի համաշխարհային միջոցներով: Այս ամենի մասին բնականաբար անիմաստ է խոսել, եթե գաղափարը թղթից չվերածվի պետական ծրագրի: Հենց այս կետում էլ հարցը դոփում է տեղում: Ես հերթով աչքի անցկացրի Վրեժ Աբրամյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակները.

12.02.2012. «….Մենք այսօր հպարտանում ենք, որ մեր նախնիները Երևան, Տիգրանակերտ, Արտաշատ, Դվին և այլ հայտնի մայրաքաղաքներ, ամրոցներ ու եկեղեցիներ են կառուցել մեր հայրենիքում, ինչու չէ` նաև մեր հայրենիքից դուրս: Իսկ ի՞նչ ենք թողնելու մենք մեր թոռներին ու ծոռներին… Մենք այդքան հարուստ չենք, որ անգլիացիների նման կառուցենք աշխարհի ամենից բարձր և ամենից թանկագին շենքը, կամ Ճապոնիային օրինակելով` աշխարհին զարմացնելու համար` աշխարհի ամենից բարձր հեռուստատեսության աշտարակը: Բայց ի վիճակի ենք կառուցել աշխարհի ամենից փոքր, բայց ռասաների և կրոնական համերաշխության Նոյյան Տապան քաղաքը, որը կարող է մոլորակը փրկել ապագա վտանգից և դառնալ Հայաստանի բրենդը»:

14.08.2012. «Սա միայն պարզ գաղափար չէ, որը Հայաստանին կօգնի համաշխարհային տուրիզմի զարգացման և եկամուտներով ապահովելու գործում, այլ Հայաստանին համաշխարհային մեծ ճանաչում կբերի որպես համաշխարհային կրոնների կենտրոն»:

01.11.2012. «Սակայն հուսով եմ, որ Ձեր սուղ ժամանակից գոնե 10 րոպե էլ կնվիրեք ինձ` որպես Հայ և Հայաստանցի: Քանզի սա նաև Հայաստանի ապագայի խնդիրն է, և միայն Դուք կարող եք որոշում կայացնել»:

28.02.2013. «Նոյյան Տապան քաղաքի գաղափարը և նախագիծը արդեն մեկ տարեկան է, սակայն` թղթի վրա…»:

Այո, Եգիպտոսի բուրգերը միայն փարավոնը կարող էր կառուցել: Բայց պատկերացնու՞մ եք, եթե բուրգերի կառուցման մասին ընդամենը քարի վրա արձանագրություն մնացած լիներ. քանի՞ հոգի աշխարհում կիմանար, թե ինչ ազգի մասին է խոսքը: