Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում Գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Բագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների

Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներ
Հայաստան

Օտարերկրացու կյանքը Վանաձորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին:

Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջեւ: Կարծես թե, տարբերություններն «ավելի շատ են»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակըներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը ։

«Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ բաներ չեխին կարող են թվալ անըմբռնելի, սակայն շատ բաներ էլ մոտ են մեզ: Ասում են, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ իմ հայրենիք Չեխիան չես կարող հասկանալ բանականության միջոցով:

Այժմ ես ապրում եմ Վանաձորում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում, որպես Եվրոպական կամավորական ծառայության ծրագրի մասնակից: Ներգրավված եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատանքներին, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավաբանական օգնություն տրամադրելուն: Ես մասնակցում եմ կազմակերպության ծրագրերին եւ ամսագրերում զեկույցներ, հոդվածներ ու չեխ ընթերցողների համար քաղաքական հոդվածներ գրելուն: Ես բնակվում եմ այստեղ արդեն մեկ ամիս եւ այս ընթացքում որոշ եզրակացությունների եմ հանգել վանաձորյան կենսակերպի մասին:

Վանաձորը դասական իմաստով քաղաք չէ. այն ավելի նման է երկար, բնակեցված փողոցի, որտեղ բոլորը գիտեն բոլորին: Ի դեպ, սա նշանակում է, որ բոլորն արդեն գիտեն մեզ՝ քաղաքի երեք օտարերկրացիներին: Առաջին շաբաթվա ընթացքում տեղացիները շրջվում էին՝ մեզ նայելու, սակայն որոշ ժամանակ անց նրանք անգամ դադարեցին շուկայում մեզնից երկու անգամ շատ գումար գանձելը, քանի որ սկսեցին մեզ Վանաձորի գույքացուցակի մաս համարել:

Գիտակցածս երեւույթներից մեկն այն էր, որ Հայաստանում գործող մի համակարգ կա, որը ես անվանում եմ «հարցնելու մշակույթ»: Այստեղ գրեթե ոչ մի նշան, ցուցանակ, անուն եւ առավել եւս ժամատախտակ չկա: Պետք է հարցնես որեւէ մեկին, թե որտեղ է ավտոբուսի կայարանը (որովհետեւ եթե անգամ կանգնած ես դրա առջեւ, չես գիտակցում դա): Նաեւ պետք է հարցնես, թե որ «մարշրուտկան» (շատ հին միկրոավտոբուս, որում անընդհատ այն զգացողությունն ունես, թե փոխադրամիջոցը յուրաքանչյուր պահի կարող է կտոր-կտոր լինել, սակայն այն ինչ-որ կերպ ավելի հուսալի է թվում կովկասյան՝ ամերիկյան ատրակցիոն բլուրների նմանվող այս ճանապարհներին, քան նոր, փայլուն Մերսեդեսը, քանի որ այն երկար տարիներ անցել է այս ճանապարհները՝ դրանով իսկ արդարացնելով իրեն) ուր է գնում: Առանց հարց ուղղելու դժվար է գիտակցել, թե արդյոք այն հանրային տրասպորտի միջոց է, թե անձնական օգտագործման միկրոավտոբուս: Մեկ այլ հարց է, թե որտեղ կարելի է տոմս գնել, եւ երբ է այն սկսում եւ ավարտում երթը: Ավելին, պետք է նաեւ խնդրել վարորդին կանգ առնել քեզ անհրաժեշտ կանգառում կամ հուշել, թե երբ պետք է իջնես:

Միշտ հարցեր տալու այս անհրաժեշտությունը եվրոպացուն, ով սովոր է հույսը դնել ինքն իր կամ Գուգլի վրա, թվում է անիրազեկություն: Մյուս կողմից, հարցնելու անհրաժեշտությունը բերում է մարդկանց հետ շփման, ում ընդհանրապես չեն անհանգստացնում քո հարցերը: Հակառակը, եթե փորձում ես որեւէ խնդիր ինքդ լուծել, նրանք զարմանում են, թե ինչու չես փոխարենը պարզապես հարցնում, հատկապես եթե սահուն տիրապետում ես տեղական լինգվա ֆրանկային՝ ռուսերենին:

Այնուամենայնիվ, ամենահաճելի զրույցը կարող է սկսվել մեկ հարցից: Այս զրույցից կարող ես պարզել, թե որ տեսարժան վայրերը միանշանակ չի կարելի բաց թողնել (այնուամենայնիվ, պետք է որեւէ մեկին հարցնես. հակառակ դեպքում երբեք չես կարողանա իմանալ դրանց մասին այլ ռեսուրսներից): Հնարավոր է նաեւ խորհուրդներ ստանաս տեղական ուտեստների կամ ռեստորանների մասին (որոնք չես կարող գտնել առանց հարցի եւ ստիպված ես փնտրել ամենաքիչը երեք այլ հարցերի օգնությամբ):

Զրուցակիցներդ կարող են տեղում տրանսպորտային միջոց տրամադրել քեզ: Հայերը շատ բարի են եւ պատրաստակամ օգնելու, հատկապես օտարերկրացիների հանդեպ: Նրանք սիրում են իրենց երկիրը եւ հպարտ են դրանով (այստեղ ամենատարածված նախադասությունը, որ կարող ես լսել, հետեւյալն է՝ «Հայաստանում է ամենալավ…»: Կարելի է նախադասությունը լրացնել ցանկացած բառով, որ ծագում է մտքում) եւ ցանկանում են այդ գաղափարը փոխանցել իրենց երկրի այցելուներին: Այդ պատճառով նրանք ջանք չեն խնայում հնարավորինս ցույց տալու իրենց հյուրընկալությունը, քանի որ իրենց երկրում հյուր ես:

Կցանկանայի եզրափակել հոդվածն իմ այստեղի առօրյա կյանքից մի փոքրիկ պատմությամբ.

Ժամացույցիս մարտկոցը փոխարինելու կարիք կար: Չեխիայում այս ծառայությունը տեւում է 10 րոպե, եւ դրա համար գանձվում է 2200 դրամ: Դժվար է հավատալ, թե դա ինչ մեծ խնդիր կարող է լինել Վանաձորում: Նախ ես ստիպված էի փողոցում հարցնել, թե որտեղ է ժամացույցների նորոգման խանութը: Այնուհետ ստիպված էի այլ հարցեր տալ այնտեղ հասնելու համար եւ մեկ այլ հարց՝ համոզվելու, որ կեղտոտ, ոչ թափանցիկ ու առանց որեւէ նշանի կամ ցուցանակի պատուհանով շինությունն իսկապես խանութն էր:

Ներսում մի խումբ մարդիկ կային, ովքեր ակնհայտորեն եկել էին՝ տարադրամ փոխանակողի հետ զրուցելու (քանի որ ժամացույցների նորոգման խանութը տարադրամի փոխանակման կետի հետ կիսում էր ոչ միայն սենյակը, այլեւ վաճառասեղանը): Հետեւաբար, ես պետք է հարցնեի, թե ով ով է: Ժամացույցներ նորոգողը, ով բացակայում էր, վերադարձավ ծխախոտային ընդմիջումից 10 րոպե անց եւ խանութում գտնվող բոլոր մարդկանց ձեռքը սեղմելուց եւ նրանց կանանց, մայրերի ու շների… առողջական վիճակի մասին հարցնելուց հետո ասաց ինձ, որ մարտկոց չունի (ինչու՞ պետք է ունենար, եթե նա ժամացույցներ է նորոգում, այնպես չէ՞):

Այնուամենայնիվ, նա ինձ ժամացույցների նորոգման մեկ այլ խանութ խորհուրդ տվեց, որը հեռու չէր. ընդամենը 5 րոպեում կարելի էր քայելով հասնել: Լինում է, չի լինում յոթ հարց, եւ ես յոթ անգամ կորցրել էի ճանապարհս եւ ինձ արդեն զգում էի որպես քաղաքի մեծագույն հիմարը (ինչը հավանաբար հենց այդպես էր), երբ հանկարծ տեսա առանց ցուցանակի մի խուց: Շատ փոքր եւ փոշոտ սենյակում, որ կարծես մոտ էր փլուզվելուն, մարդ էր նստած եռոտանի աթոռին՝ ձեռքին ժամացույց: Հարցրեցի, թե արդյոք կփոխեր մարտկոցը, եւ նա համաձայնեց: Ինձ մեծագույն երջանկություն համակեց: Կովկասցի ծեր տղամարդը հարցրեց ինձ, թե որ մարտկոցն եմ նախընտրում՝ 100 դրամ արժողությամբ, թե 200 դրամ արժողությամբ մարտկոցը: Չեխի համար սա այսպիսի աշխատանքի դիմաց չափազանց քիչ է, սակայն որպես օտարերկրացի չես ցանկանա ոչ ժլատի, ոչ էլ շռայլի տպավորություն թողնել: Ես խորամանկաբար փորձեցի ժամանակ շահել՝ հարցնելով, թե որն է երկու մարտկոցների տարբերությունը:

Եթե տարբերություն չլիներ, նա ընդհանրապես չէր հարցնի՝ որն եմ նախընտրում: Մինչ այդ նա արդեն սկսել էր նորոգել ժամացույցը, երբ հարցրեց ինձ (ուշագրավ է, որ սա առաջին անգամն էր, որ ես չէի հարց ուղղողը), թե արդյոք էժան մարտկոցը հարմար կլինի: Ես լուռ գլխով արեցի՝ որպես համաձայնության նշան: Նա նայեց ինձ իր թավ ունքերի տակից եւ ասաց. «Բայց դու Ռուսաստանից չես»: Կրկին երջանկությունը համակեց ինձ: Իմ ժամանելուց ի վեր առաջին անգամն էր, որ ինձ ռուս չէին համարում: Մենք տասը րոպե տեւողությամբ հաճելի զրույց ունեցանք Հայաստանի մասին, այն մասին, թե, ի սեր Աստծո, ինչ եմ անում այստեղ՝ Վանաձորում եւ ինչու չեմ ամուսնացած այս տարիքում: Սրանք հարցեր են, որ ինձ հետեւում են ամբողջ պրակտիկայիս ընթացքում:

Տղամարդը փոխարինեց մարտկոցն ու անգամ չէր ցանկանում ծառայության համար գումար գանձել, քանի որ ես հյուր եմ իր երկրում, եւ հյուրերն արժանի են լավագույնին: Ահա այսպիսին է այս գեղեցիկ երկիրը: