Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ

Ժամանակակից հանքարդյունաբերությունն այսօր դժվար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների, տվյալների և նորարարական լուծումների։ Սակայն միայն նոր տեխնոլոգիաների ներդրումը դեռևս չի նշանակում արդյունավետ թվայնացում։ Կարևոր է, թե ինչպես են դրանք ինտեգրվում հանքավայրի ընդհանուր գործառնական համակարգում և ինչպես են հավաքագրված տվյալները վերածվում գործնական որոշումների։

«Լիդիան Արմենիան» նպատակ ունի Ամուլսարի հանքավայրը շահագործման հենց սկզբից կառուցել որպես միասնական և փոխկապակցված թվային համակարգ։ Ընկերության գլխավոր մենեջեր Քոննոր Չարդի հետ Տնտեսական լրագրողների ակումբը զրուցել  է Ամուլսարի թվային օրակարգի, տվյալների կառավարման, հանքարդյունաբերության թվային վերափոխման մարտահրավերների և արհեստական բանականության կիրառման համար անհրաժեշտ հիմքերի մասին։

- Պարոն Չարդ, որպես նոր ծրագիր՝ ի՞նչ հնարավորություններ ունի Ամուլսարը թվայնացման տեսանկյունից։

- Ինչպես գիտեք, Ամուլսարը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին և առայժմ միակ մետաղական հանքավայրն է, որը շատ շուտով կհանձնվի շահագործման։ Թվայնացման տեսանկյունից սա կարևոր առավելություն է։

Գործող հանքավայրերում նոր տեխնոլոգիաների ներդրման ժամանակ հաճախ անհրաժեշտ է դրանք հարմարեցնել տարիներ առաջ ձևավորված ենթակառուցվածքներին, համակարգերին և աշխատանքային գործընթացներին։ Ամուլսարի դեպքում մենք ունենք հնարավորություն թվային միջավայրը նախագծել հենց սկզբից՝ որպես հանքավայրի գործառնական մոդելի անբաժանելի մաս։

Այսինքն՝ մենք կարող ենք հենց սկզբից ստեղծել Ամուլսարի «թվային ողնաշարը», որի վրա հետագայում կկառուցվի ամբողջ ինտեգրված համակարգը։

- Ո՞րն է «Լիդիան Արմենիա»-ի թվային տեսլականն Ամուլսարում։

- Մեզ համար առանցքային նշանակություն ունի Ամուլսարի ամբողջական թվայնացումը։ Այս ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի շահագործման մեկնարկից հանքավայրը գործի որպես մեկ միասնական և փոխկապակցված թվային համակարգ։

Թվային հանքը մեզ համար պարզապես առանձին տեխնոլոգիաների կամ ծրագրային լուծումների ամբողջություն չէ։ Նպատակն է մեկ ընդհանուր թվային միջավայրում փոխկապակցել շահագործման ամբողջ շղթան՝ սարքավորումներից և դաշտային աշխատանքներից մինչև պլանավորում, կառավարում և որոշումների կայացում։

Այս մոտեցումը թույլ է տալիս տվյալներն ու տեխնոլոգիաները վերածել պրակտիկ գործիքների, որոնք աջակցում են արդյունավետ աշխատանքին և ավելի արագ ու տվյալահեն որոշումների կայացմանը։

- Դուք օգտագործում եք «թվային ինտեգրված համակարգ» հասկացությունը։ Ի՞նչ է այն նշանակում գործնականում։

- Մեր մոտեցումը հիմնված է չորս հիմնական սկզբունքի վրա։

Առաջինը համակարգերի փոխկապակցումն է, որպեսզի տարբեր գործառույթներ չաշխատեն միմյանցից մեկուսացված։

Երկրորդը աշխատանքային գործընթացների ավտոմատացումն է և տվյալների գրանցումը հենց սկզբնաղբյուրում՝ լինի դա սարքավորում, սենսոր, աշխատակից կամ գործառնական համակարգ։

Երրորդը հստակ պատասխանատվության և միասնական չափորոշիչների սահմանումն է։ Պետք է հստակ լինի՝ ով է պատասխանատու տվյալների համար, ինչպե՞ս են դրանք կառավարվում և ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն։

Եվ չորրորդը՝ վստահելի տվյալները պրակտիկ գործողությունների վերածելը։

Այս չորս սկզբունքների համադրումը մեր թիմին պետք է ապահովի այնպիսի տեղեկատվությամբ, որը կօգնի բարելավել արտադրությունը, կառավարել ազդեցություններն ու ծախսերը և ավելի հիմնավորված որոշումներ կայացնել։

Մեր թիմն ունի նաև զգալի միջազգային փորձ։ Մասնագետներից շատերը նախկինում աշխատել են նման գործառնական միջավայրերում և նման տեխնոլոգիաներով։ Այդ փորձն այժմ կիրառում ենք Ամուլսարում։

- Թվայնացման ճանապարհին ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում հանքարդյունաբերական ընկերությունները։

- Իմ մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս տեսել եմ, թե ինչպես են հանքարդյունաբերական ընկերությունները նոր տեխնոլոգիաներ ներդնում համակարգերում և գործառնական միջավայրերում, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել դրանց համար։

Կարելի է հսկայական ռեսուրսներ ներդնել, ունենալ բազմաթիվ համակարգեր, ծրագրեր և մեծ ծավալի տվյալներ, բայց դրանց քանակն ինքնին դեռ չի նշանակում ավելի արդյունավետ աշխատանք կամ ավելի լավ որոշումներ։

Խնդիրը շատ հաճախ հիմքում է՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայություն, ոչ լիարժեք կամ ոչ հուսալի տվյալներ, միմյանցից մեկուսացված համակարգեր, սահմանափակ ինտեգրում և պատասխանատվության ոչ հստակ բաշխում։

Նման պայմաններում նույնիսկ լավագույն տեխնոլոգիական լուծումը կարող է չտալ ակնկալվող արդյունքը։

Տեխնոլոգիան իրական արժեք է ստեղծում միայն այն դեպքում, երբ ճիշտ է ինտեգրված ընդհանուր գործառնական համակարգում, համապատասխանում է իրական աշխատանքային գործընթացներին և օգնում է մարդկանց ավելի արագ, ճշգրիտ ու հիմնավորված որոշումներ կայացնել։

- Այս համակարգում որքանո՞վ են կարևոր տվյալները, և ինչպե՞ս է կազմակերպվելու դրանց հավաքագրումն ու կիրառումը։

- Տվյալներն ամբողջ համակարգի հիմքն են։ Դրանց հավաքագրումը սկսվում է սկզբնաղբյուրից՝ լինի դա սարքավորում, մարդ, սենսոր կամ գործառնական համակարգ։

Այնուհետև տվյալներն անցնում են վերահսկվող փուլերով և հասնում միասնական կառավարվող հարթակ, որտեղ կարող են ստուգվել, համադրվել և հասանելի դառնալ այն մարդկանց համար, ովքեր դրանց կարիքն ունեն։

Մեր նպատակը չմշակված գործառնական տվյալները հետևողական, վստահելի և կիրառելի տեղեկատվության վերածելն է։

Սա մի կողմից օգնում է այսօր ավելի լավ որոշումներ կայացնել, իսկ մյուս կողմից ստեղծում է այն հիմքը, որի վրա ապագայում հնարավոր կլինի կառուցել առաջադեմ վերլուծության և արհեստական բանականության վրա հիմնված կանխատեսումների համակարգեր։

- Արհեստական բանականությունն այսօր գրեթե բոլոր ոլորտների թվային օրակարգում է։ Ի՞նչ տեղ ունի այն հանքարդյունաբերության և, մասնավորապես, Ամուլսարի ապագայի մեջ։

- Հանքարդյունաբերության ոլորտը, չնայած վերջին տարիների զգալի ներդրումներին, դեռ մեծ աշխատանք ունի անելու թվային վերափոխման ճանապարհին։ Տվյալների որակը շարունակում է մնալ մշտական մարտահրավեր, իսկ բազմաթիվ տեխնոլոգիական ներդրումներ չեն ապահովել այն արդյունքները, որոնք ի սկզբանե ակնկալվում էին։

Միևնույն ժամանակ, հանքարդյունաբերական ընկերությունները պատրաստվում են զգալիորեն մեծացնել արհեստական բանականության ոլորտում ներդրումները։ Արհեստական բանականությունը, անշուշտ, հսկայական ներուժ ունի, սակայն առանց ամուր թվային հիմքի այն չի կարող իրական արժեք ստեղծել։

Եթե համակարգերը փոխկապակցված չեն, իսկ տվյալները թերի կամ անվստահելի են, արհեստական բանականությունը պարզապես ավելի արագ պատասխաններ կտա վատ որակի տեղեկատվության հիման վրա։

Հետևաբար, նախքան արհեստական բանականության հնարավորությունների վրա կենտրոնանալը, անհրաժեշտ է ճիշտ կառուցել հիմքը։ Հենց դրան են այսօր ուղղված մեր ջանքերը Ամուլսարում։

- Ամուլսարի գործարկումից հետո թվայնացումն ինչպե՞ս է արտահայտվելու հանքավայրի ամենօրյա աշխատանքում։

- Վերջնական նպատակը տեխնոլոգիան ինքնին չէ։ Նպատակը հանքավայրի ավելի արդյունավետ և կանխատեսելի աշխատանքն է։

Երբ մարդիկ ժամանակին ստանում են վստահելի տեղեկատվություն, երբ տարբեր համակարգերը փոխկապակցված են, իսկ աշխատանքային գործընթացները՝ հնարավորինս համակարգված և ավտոմատացված` հնարավոր է ավելի արագ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում գործառնության տարբեր հատվածներում և համապատասխան որոշումներ կայացնել։

Դա պետք է օգնի մեզ ավելի արդյունավետ կառավարել արտադրությունը և ծախսերը, ավելի արագ արձագանքել փոփոխություններին և ընդհանուր առմամբ բարձրացնել որոշումների որակը։ Մեր նպատակն է, որ Ամուլսարի թվային համակարգը ոչ թե պարզապես ներկայացնի, թե ի՞նչ է արդեն տեղի ունեցել, այլ ժամանակի ընթացքում օգնի ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում հիմա և ի՞նչ կարող է տեղի ունենալ ապագայում։

Հենց այստեղ է թվայնացման իրական արժեքը։

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ