Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Հայաստան

«Տունդ քանդվի»․ անեծքների լեզուն սոցիալական ցանցերում, կամ ինչո՞ւ են մարդիկ անիծում անծանոթներին

«Թաղեմ արևդ», «Տունդ քանդվի», «Գլխիդ փորձանք գա»․ սոցիալական ցանցերում նման արտահայտություններ հանդիպելը վաղուց զարմանալի չէ։ Քաղաքական բանավեճերից մինչև առօրյա քննարկումներ՝ մեկնաբանությունների դաշտը հաճախ վերածվում է փոխադարձ վիրավորանքների ու անեծքների հարթակի։ Սակայն ինչո՞ւ են մարդիկ անծանոթներին նման խոսքեր ուղղում, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ վարքագիծը թե՛ անհատի, թե՛ հասարակության վրա։

Սոցիալական ցանցերում նման արտահայտություններ կարելի է հանդիպել գրեթե ամեն օր։ Ընդամենը մի քանի րոպե բավական է որևէ քաղաքական կամ հասարակական թեմայով հրապարակման մեկնաբանությունները թերթելու համար, որպեսզի քննարկումը վերածված տեսնես փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների և անեծքների։

«Թեև նման արտահայտությունները հաճախ ընկալվում են որպես պահի ազդեցությամբ գրված մեկնաբանություններ, մասնագետները նշում են, որ դրանց հիմքում կարող են լինել ավելի խորքային հոգեբանական գործոններ։ -նշում է հոգեբան Անժելա Գաբրիելյանը։

Ըստ նրա անծանոթ մարդկանց հասցեին հնչող վիրավորանքներն ու անեծքները շատ հաճախ կապ չունեն հենց դրանց թիրախ դարձած անձանց հետ։ Մարդիկ հաճախ անծանոթների մեջ տեսնում են այն հատկանիշները, որոնք չեն ընդունում իրենց կամ իրենց կյանքի մեջ, իսկ սոցիալական ցանցերը դառնում են այդ ներքին լարվածությունը դուրս բերելու հարմար հարթակ։

Հոգեբան Անժելա Գաբրիելյանի կարծիքով, նման վարքագծի պատճառներից մեկն ագրեսիայի տեղափոխումն է։ Եթե մարդը խնդիրներ ունի աշխատավայրում, ընտանիքում կամ հասարակական կյանքում, սակայն չի կարող իր դժգոհությունն ուղղել իրական պատճառի դեմ, կուտակված զայրույթը հաճախ արտահայտվում է ավելի անվտանգ թիրախների նկատմամբ՝ այդ թվում նաև անծանոթ մարդկանց հասցեին գրված մեկնաբանություններում։

Սոցիալական ցանցերում նման վարքագծի տարածմանը նպաստում է նաև առցանց հաղորդակցության առանձնահատկությունը։ Ըստ հոգեբանի՝ իրական կյանքում մարդը տեսնում է իր խոսքերի ազդեցությունը դիմացինի վրա, նրա հույզերն ու արձագանքը, մինչդեռ համացանցում այդ անմիջական կապը բացակայում է։ Արդյունքում թուլանում է կարեկցանքի զգացումը, իսկ վիրավորական կամ ագրեսիվ արտահայտություններ կիրառելու ներքին արգելքը նվազում է։

Մասնագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում հաճախ գործում է նաև ամբոխի ազդեցությունը։ Երբ օգտատերը տեսնում է, որ տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն հարձակվում են որևէ անձի վրա, անձնական պատասխանատվության զգացումը կարող է թուլանալ, և նա նույնպես կարող է միանալ ընդհանուր հոսքին։

Հոգեբանի դիտարկմամբ՝ «Աստված պատժի քեզ», «Տունդ քանդվի» և նման արտահայտությունները շատ դեպքերում անզորության արտահայտություն են։ Երբ մարդը չի տեսնում իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, նա դիմում է ծայրահեղ ձևակերպումների կամ հույսը կապում ինչ-որ բարձրագույն արդարության հետ։ Նման խոսքերը, ըստ մասնագետի, հաճախ արտացոլում են ներքին ցավը, հիասթափությունը, անարդարության զգացումը կամ սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության պակասը։

Սակայն անեծքների և չարախոսության խնդիրը միայն հոգեբանական բացատրություն չունի։ Խոսքի պատասխանատվության և դրա հետևանքների մասին անդրադառնում է նաև եկեղեցին։

Մեր հարցերին պատասխանում է Տեր Շահեն քահանա Հայրապետյանը։ Ըստ նրա յուրաքանչյուր խոսք ուժ ունի. «Ամեն մի խոսք բումերանգ է․ այն թռչում է դեպի տիեզերք և վերադառնում դեպի մեզ»։

Հոգևորականի խոսքով՝ անեծքը նոր երևույթ չէ։ Այն գոյություն է ունեցել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից և եղել է այն ժամանակվա հավատալիքների ու պաշտամունքային պատկերացումների մի մասը։ «Անեծքը պարզապես խոսք չէր, այլ գործողություն, որի հետևում կային նաև անդրշիրիմյան աշխարհի կանչեր»,– նշում է հոգևորականը՝ անդրադառնալով հին հավատալիքներին։

Տեր Շահեի խոսքով՝ անեծքը բացառապես հայկական երևույթ չէ․ այն հանդիպում է տարբեր ժողովուրդների մշակույթներում և լեզուներում՝ տարբեր դրսևորումներով։ Սակայն քրիստոնեական աշխարհընկալման կենտրոնում անեծքը չէ, այլ օրհնությունը։

«Քրիստոս եկավ և ասաց՝ ես եմ կյանքը, ես եմ լույսը, ես եմ ճանապարհը։ Նա փոխեց հեթանոսական կերպը օրհնությամբ»,– ասում է Տեր Շահեն։

Հոգևորականի համոզմամբ՝ քրիստոնեության տարածմամբ մարդկությանը ներկայացվեց բոլորովին այլ ուղերձ՝ չարիքին չարությամբ չպատասխանելու և անեծքի փոխարեն օրհնություն ընտրելու մասին։ Այդուհանդերձ, մեր օրերում ևս անեծքներն ու չարախոսությունը շարունակում են հանդիպել, ինչը, ըստ նրա, հաճախ պայմանավորված է մարդկանց անտեղյակությամբ և հոգևոր գիտելիքների պակասով։

Տեր Շահեն տարբերություն է տեսնում նաև զայրույթի պահին հնչած և գիտակցված անեծքների միջև։ Նրա խոսքով՝ հոգևոր տեսանկյունից առավել մտահոգիչ է այն դեպքը, երբ մարդը անեծք է հնչեցնում ոչ թե հույզերի ազդեցության տակ, այլ լիովին գիտակցված կերպով, քանի որ այդ դեպքում այն արտահայտում է նրա իրական կամքն ու ցանկությունը։

Հոգևորականի գնահատմամբ՝ մեղքի տեսանկյունից էական տարբերություն չկա՝ վիրավորանքը կամ անեծքը հնչեցվում է դեմ առ դեմ, թե գրվում է սոցիալական ցանցերում։ Եթե այն ծնվել է մարդու մտքում և գիտակցության մեջ, ապա արդեն իսկ հոգևոր խնդիր է։

-Իսկ ի՞նչ պետք է անի քրիստոնյան, երբ դառնում է անեծքի թիրախ։

-Քրիստոնյան ունի իր զենքերը։ «Հայր մեր» աղոթքը բավարար է,– ասում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Թեև անեծքների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, մասնագետները մեկ հարցում համակարծիք են․ խոսքը հետևանքներ ունի։ Մինչ հոգեբանները նման արտահայտությունները կապում են մարդու ներքին լարվածության, հիասթափության և առցանց միջավայրի ազդեցության հետ, հոգևորականները հիշեցնում են խոսքի պատասխանատվության և օրհնության կարևորության մասին։ Իսկ սոցիալական ցանցերում գրված յուրաքանչյուր մեկնաբանություն, անկախ դրա երկարությունից, շարունակում է մնալ հանրային խոսքի մի մաս։

Խուսափենք վիրավորական մեկնաբանություններից։

Top-News.am