Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Մինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը

 

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Թեհրանը համոզված է, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական բաղադրիչն է։ 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակվող հայտարարություններին արտատարածքային միջանցքի մասին։

Հարցազրույցում Էսմայիլ Բաղաեին անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությանը ու դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի դեմ հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ 

Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում, հուլիսի 29-ին։ 

- Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ելնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

- Թույլ տվեք այսպես ձևակերպել։ Նախ՝ մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները թե՛ Ադրբեջանի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրանք մեր հարևաններն են, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարիդրացիության քաղաքականությունը երկու պետությունների հետ։ Մենք բարեկամության ամուր կապեր ունենք թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխույժ և կարևոր հայ համայնք, որով հպարտանում ենք։ 

Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։ Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետև համոզված ենք, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, ինչպես նաև իրանցիների բարօրության հիմնական բաղադրիչն է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ նախաձեռնությունները կծնեն դրական արդյունք։ Մենք աջակցել ենք Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։

Միաժամանակ մենք հստակորեն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ 

Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։

Մեկ այլ կարևոր կետ, որը մենք միշտ ընդգծել ենք և կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան։

- Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։ Ձեր կարծիքով՝ նման պայմաններում խաղաղությունը հնարավո՞ր է մոտ ապագայում։ 

- Իհարկե հնարավոր է։ Եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։ 

Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել բանակցությունները և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց, կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։ 

Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվելու այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է։ 

Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։ Ես նախարար Արաղչիի հետ էի, երբ նա այցելեց Երևան, և ներկա եմ եղել նաև նրա հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ նա հորդորեց կողմերին արագացնել գործընթացը և ավարտին հասցնել համաձայնագիրը, որովհետև դա կլինի երկարատև խաղաղության հիմնական երաշխիքը Հարավային Կովկասում։ 

- Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կուրս և այս համատեքստում խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Կան փորձագիտական կարծիքներ, որ Հայաստանի այս քաղաքականությունը Իրանի դեմ է և անընդունելի է Թեհրանի համար։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ Իրանը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։

- Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։

Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։ Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը։ 

Այսպիսով՝ Իրանի համար կարևոր է, որ իր հարևանների հարաբերություններն այլ դերակատարների հետ երբևէ և որևէ ձևով չուղղվեն Իրանի շահերի դեմ։

- Այս համատեքստում ևս մեկ հարց։ Մեկ ամիս առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և կոչ էր արել նրան հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի վրա հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ Իրանն ունի՞ փաստեր Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ, և Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ արդյոք ադրբեջանական կողմը հետաքննե՞լ է այդ հրապարակումները։ 

- Ինչպես նշեցի, մենք նույն ակնկալիքն ունենք թե՛ Ադրբեջանից և թե՛ Հայաստանից կամ ցանկացած այլ հարևան պետությունից։ Այդ հեռախոսազրույցը նպատակ չուներ կոնկրետ մեղադրանք ներկայացնելու։ Դա նախագահների միջև հերթական զրույցն էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այդ զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը, իհարկե, բարձրացրել է նաև այդ հարցը։ 

Սակայն, կրկնում եմ՝ դա չէր նշանակում, թե Ադրբեջանը ներգրավված է եղել Իսրայելի հարձակման մեջ։ Դա պարզապես հիշեցում էր այն մասին, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի ներքո ունեն պարտավորություն՝ թույլ չտալ, որ իրենց տարածքը չարաշահվի երրորդ կողմերի կողմից՝ մեկ այլ պետության դեմ։ 

Եվ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ Մենք կարող ենք նույն մտահոգությունները բարձրացնել նաև այլ հարևան պետությունների մոտ, որովհետև գիտենք, որ Իսրայելն օգտագործել է նաև այլ երկրների տարածքներ Իրանի դեմ գործողությունների համար։ 

Այսպիսով՝ սա կոնկրետ մեղադրանք չէր, այլ ընդհանուր բնույթի հիշեցում էր։

Եվ այդ հիշեցումը ուղղված է բոլոր հարևաններին՝ լինել զգոն, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը որևէ հարգանք չունի միջազգային իրավունքի և օրինականության հանդեպ։ Սա պահանջում է, որ մենք բոլորս զգոն լինենք և չթույլատրենք, որ այդ ուժերը վնաս տան մեր փոխհարաբերություններին։