Ինչպե՞ս են առաջացել 2017-ի փոթորիկները (Տեսանյութ)
2017 թվականն աչքի ընկավ փոթորիկների ռեկորդային քանակով, որոնց հետեւանքները որոշ երկրներ դեռ չեն էլ հաղթահարել։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտի աղտոտումը, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը եւ այլ գործոններ ազդում են մերձարեւադարձային ցիկլոնների շարժի ուղղության վրա, փոխանցում է Nat-geo–ն։
Այդ գործոնների ուսումնասիրությունը թույլ է տալիս կանխատեսել ուժեղ փոթորիկների եւ մրրիկների առաջացումը։ Քամու հետագծին կարելի է հետեւել, օրինակ, փոշեհատիկների եւ աերոզոլների մասնիկների շարժի միջոցով։
Վերջերս NASA–ն տեսանյութ էր հրապարակել՝ ստեղծված նման մոդելավորման հիման վրա։ Այն պատկերում է 2017-ի հուլիսի 31-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը, երբ Ատլանտիկայում մոլեգնել էին փոթորիկները։
Օգոստոսի վերջին Հարավային Ամերիկայի հյուսիսային առափնյա հատվածում ձեւավորվեց «Հարվի» փոթորիկը։ Վառ կապույտ զանգվածը, որը շարժվում է Մեքսիկական ծոցի հյուսիսային ափերի ուղղությամբ, աղի մասնիկներ են, որոնք տեղաշարժվում են փոթորկի հետ՝ դրա ուժգնացմանը զուգահեռ։ Հետո՝ սեպտեմբերի սկզբին, Աֆրիկայի արեւմտյան ափերին մոլեգնեց «Իրմա» փոթորիկը, սակայն այս դեպքում աղը խառնված էր Սահարա անապատի շագանակագույն փոշու աերոզոլի մասնիկների հետ։
Սեպտեմբերի վերջին տարածաշրջանում մոլեգնեցին «Մարիա» եւ «Խոսե» փոթորիկները, իսկ տեսանյութը եզրափակում է «Օֆելյա» փոթորիկը։ Դրա հետագիծը շատ անսովոր է. Սահարայի փոշեհատիկների մասնիկները հասել էին Եվրոպա՝ ստեղծելով «կարմիր երկնքի» էֆեկտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ