Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Եթե Բաքուն որոշի հարձակվել Հայաստանի հարավի վրա, ես չեմ կարծում, որ դիտորդական առաքելությունը կկանխի այն. Մայսթեր

Եթե Բաքուն որոշի հարձակվել Հայաստանի հարավի վրա, ես չեմ կարծում, որ դիտորդական առաքելությունը կկանխի այն: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի շրջանակում ասել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Ստեֆան Մայսթերը:

Եվրամիությունը որոշել է երկարաձգել եվրոպական դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը 2 տարով։ Հասկանալի է, թե ինչու է սա կարևոր Հայաստանի համար։ Իսկ ինչո՞ւ է ԵՄ-ի համար կարևոր առաքելության ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։

Կարծում եմ՝ վերջին տարիներին Եվրամիությունը գնալով մեծացնում է ներգրավվածությունը Հայաստանում՝ աջակցելով ոչ միայն ժողովրդավարացման բարեփոխումներին, այլև անվտանգության ապահովմանը՝ այնքանով, որքանով կարող է Եվրամիությունը։ Դիտորդական առաքելության աշխատանքի միջոցով Բրյուսելը ցանկանում է ավելի թափանցիկ դարձնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ այդ թվում հարձակումները կանխելու նպատակով։ Նույնիսկ եթե այն ընդամենը քաղաքացիական առաքելություն է, միևնույնն է՝ ավելի շատ թափանցիկություն է ապահովում սահմանային իրավիճակի հարցում։ Կարծում եմ՝ դիտորդական առաքելությունը տեղում ներկա լինելու, տարածաշրջանում ավելի ակտիվ դեր խաղալու և հետագա էսկալացիաները կանխելու նպատակ ունի, իսկ դա, ըստ իս, լիովին բխում է Եվրամիության շահերից։

Եվրոպական առաքելության ներկայության ընթացքում սահմանի երկայնքով դեռ լուրջ էսկալացիաներ չեն եղել։ Բայց Բաքվից վերջերս բավականին կոշտ հայտարարություններ ենք լսում, և Ալիևն ուղղակիորեն սպառնում է ուժով գրավել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Եթե, օրինակ, Ալիեւը որոշի կրկին հարձակվել Հայաստանի վրա, Եվրամիությունը կկարողանա՞ զսպել Ադրբեջանին։

Եվրամիության առաքելությունը խոչընդոտ է Ադրբեջանի համար։ Եթե նրանք քննադատաբար են վերաբերվում այս առաքելությանը, ուրեմն այն որոշակիորեն թափանցիկություն է և թույլ չի տալիս Ադրբեջանին գնալ կտրուկ ու թշնամական քայլերի: Բայց եթե Բաքուն որոշի հարձակվել Հայաստանի հարավի վրա, ես չեմ կարծում, որ դիտորդական առաքելությունը կկանխի այն։ Սա քաղաքացիական առաքելություն է, ուստի ավելի շատ կանխարգելիչ ազդեցություն ունի, որպեսզի հարձակում չլինի, աբյց հենց Ադրբեջանը որոշի հարձակվել, առաքելությունը դուրս կգա սահմային շրջաններից։ Այսպիսով, դա ոչ թե անվտանգության երաշխիք է կամ ռազմական առաքելություն, այլ քաղաքացիական առաքելություն։ Հետևաբար, եթե Ադրբեջանը հարձակվելու որոշում կայացնի, ես Եվրամիության կողմից որևէ գործողություն՝ համենայն դեպս ռազմական բնույթի, չեմ ակնկալում Եվրամիությունից կամ դիտորդական առաքելությունից։

Եվրամիությունը քաղաքական լծակներ ունի՞, որպեսզի կարողանա հետ պահել Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելուց։ Այդ դեպքում կարո՞ղ են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի դեմ։

Այս առաքելությունից զատ, կարծում եմ, առաջին հերթին կարող է լինել հենց պատժամիջոցների սահմանումը՝ այդ թվում Բաքվում որոշում կայացնողների դեմ։ Խնդիրն այն է, որ պատժամիջոցների հարցում անդամ երկրների միջև չկա միասնական մոտեցում։ Կարծում եմ՝ դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ քայլի կդիմի Ադրբեջանը։ Անկեղծ ասած ես կարծում եմ, որ Բաքուն ավելի շատ կաևրորում է, թե ի՞նչ կանի Վաշինգտոնը, և որքանո՞վ  Միացյալ նահանգների նոր նախագահը՝ Թրամփն իսկապես հետաքրքրված կլինի Հարավային Կովկասով ու այս հակամարտությամբ։ Նրանք իսկապես վախենում են Եվրոպայի կողմից լայնածավալ պատժամիջոցների սահմանումից։ Եվրամիության որոշ անդամներ ադրբեջանական գազ ներմուծող առանցքային երկրներ են, ուստի, ըստ իս, մյուս կողմը՝ Ադրբեջանն էլ որոշ լծակներ ունի Եվրամիության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով ես այնքան էլ վստահ չեմ, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանը համարվում է Եվրամիության ռազմավարական գործընկերը էներգետիկայի ոլորտում։ Այդ մասին բազմիցս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտարարել, Ադրբեջանի նախագահն է անընդհատ խոսում, թե որքան կարևոր է Ադրբեջանը եվրոպական է երգետիկ շուկան դիվերսիֆիկացնելու հարցում։ Եվ մենք տեսանք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից հետո որևէ պատժամիջոց չսահմանվեց Ադրբեջանի դեմ։ Այս անգամ պատժամիջոցներ կլինե՞ն, եթե Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա։

Այսպես ասեմ՝ պատերազմն այն ժամանակ Ղարաբաղում էր, հիմա, եթե նման բան տեղի ունենա, Հայաստանի հարավում կլինի, իսկ սա արդեն այլ է։ Ադրբեջանը 2022թ. արդեն մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի տարածք, և այդ ժամանակ լուրջ արձագանք չեղավ, կամ այն շատ սահմանափակ էր, բայց կարծում եմ, որ եվրոպական ներգրավվածությունն այժմ ավելի մեծ է,  Հայաստանն էլ ավելի է մերձեցել Եվրամիությանը։ Այնպես որ, ըստ իս, Եվրամիության անդամ խոշոր երկրներից ավելի շատ արձագանքներ կլինի։ Եվրամիությունը, սակայն, ամբողջությամբ կախված չէ Ադրբեջանից՝ անդամ որոշ երկրներ են կախված ադրբեջանական գազից կամ շահագրգռված այդ միջանցքի բացմամբ։ Եվ այ երկրներն արգելափակելու են Ադրբեջանի դեմ միասնական պատժամիջոցներ սահմանելու ցանկացած փորձ: Բայց կրկին շեշտեմ՝ եթե ավելի մեծ հարձակում լինի Հայաստանի վրա, իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում ուժեղ ճնշում կլինի Եվրամիության խոշոր երկրների կողմից, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց, իսկապես, հարկ է իրատեսական ակնկալիքներ ունենալ Եվրամիությունից այս հարցում՝ այն 27 անդամ երկիր ունի, և բոլորն է պետք է համաձայն լինեն պատժամիջոցներ սահմանելուն։

Հայաստանի կառավարությունը քաղաքացիական նախաձեռնության հիման վրա որոշել է սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։ Բայց Բրյուսելը մինչ օրս չի հստակեցրել՝ սպասո՞ւմ են Հայաստանին Եվրամիությունում, թե՞ ոչ։ Ավելին, ԵՄ-ի մաս դառնալ ցանկացող մի շարք երկրնրեր իրենց հերթին են սպասում՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան մինչ օրս չեն դարձել Եվրամիության անդամ, նույնիսկ Եվրոպայի սրտում գտնվում որոշ բալկանյան երկրներ։ Այդ դեպքում Հայաստանը Եվրամիություն մտնելու իրական հեռանկար ունի՞, թե՞ սա պատրանք է ընդամենը։

Ես չեմ բացառում, որ այդ հեռանկարը պահպանվի։ Հայաստանը որպես եվրոպական երկիր ունի ԵՄ-ին անդամակցելու տարբերակ։ Պարզապես ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ԵՄ-ին միանալն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, գուցե և հետագայում՝ Վրաստանը: Նախկինում եղած դասական ինտեգրացին, որի դեպքում երկրները միանում էին Եվրամիությանն ու որպես անդամ երկրներ իրենց ձայնն էին ունենում բոլոր որոշումների կայացման ժամանակ, այլևս գոյություն չունի։ Ես ավելի հավանական կհամարեի հատվածական ինտեգրացիան առանձին վերցրած ոլորտներում, որոնք կշահագրգռեին երկու կողմերին էլ։ Բայց, օրինակ, Հայաստանի դեպքում ես օգուտ չեմ տեսնում Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու պարագայում՝ հաշվ առնելով, թե աշխարհաքաղաքական ինչ միջավայրում է Հայաստանը։ Կասկածում եմ, որ իր առաջարկած ապրանքներով Հայաստանն իսկապես մրցունակ կլինի եվրոպական շուկայում: Ճիշտ կլիներ, որ Հայաստանը մնար նաև այլ շուկաներում՝ չկատարելով Եվրամիության բոլոր պայմանները։ Ճամփորդությունների, վիզային ռեժիմի, միգուցե նաև տնտեսության որոշ՝ այդ թվում էներգետիկ ճյուղի դեպքում, միգուցե, իմաստ կա ավելի խորը ինտեգրվել Եվրամիության, բայց չեմ կարծում, որ Հայաստանի համար ձեռնտու է լիարժեք անդամակցության տարբերակը։